Երեխաների հիշատակի առողջության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխաների հիշատակի առողջության ինստիտուտ
Изображение логотипа
Տեսակհիվանդանոց
Երկիր Լեհաստան
Հիմնադրվածօգոստոսի 5, 1980
Անվանված էԷվա Շելբուրգ-Զարեմբինան
Պարգևներ
Կայքczd.pl/index.php?option=com_content&view=article&id=279&Itemid=106

Երեխաների հիշատակի առողջության ինստիտուտ (լեհ.՝ Instytut "Pomnik - Centrum Zdrowia Dziecka", ԵՀԱԻ), Լեհաստանում ամենամեծ և ամենահագեցած մանկական առողջության պահպանման ինստիտուտն է[2]։ Տեղակայված լինելով Վարշավայում և ենթարկվելով անմիջապես Լեհաստանի Առողջապահության նախարարությանը, այն նաև Լեհաստանում առաջավոր ուսումնական հիվանդանոց է։

Կենտրոնում աշխատում է շուրջ 2 000 բժիշկ և անձնակազմ, այդ թվում՝ 17 հիվանդասենյակներ և 29 հատուկ հիվանդությունների ամբուլատորիաներ[2]։ Այն համագործակցում է Լեհաստանի առաջադեմ բժշկական դպրոցների հետ նույնքան լավ որքան հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ Սուրբ Ծննդյան բարեգործության մեծ նվագախումբը։ Քանի որ շատ երեխաներ այնտեղ բուժվում են երկարատև թերապիաներով, կենտրոնում կան նաև նախակրթարան, տարրական դպրոց, գիմնազիա և ակադեմիական ավագ դպրոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի հունիսի 20-ին Էվա Շելբուրգ-Զարեմբինան (լեհ.՝ Ewa Szelburg-Zarembina)՝ հայտնի գրող և Հոլոքոստը վերապրած, Վարշավայի «Վարշավայի կյանք»-ը (լեհ.՝ Życie Warszawy) օրաթերթում հրապարակեց ծավալուն հոդված, որտեղ նա առաջարկում էր Երկրորդ Համաշխարհային պատերազմում երեխաների նահատակությունն ու հերոսությունը հիշատակել հուշահամալիրի կառուցմամբ[3]։

Թող այն երեխաները, որ զոհվեցին ու նահատակվեցին միայն այն բանի համար, որ այս հողի զավակներն էին, այն երեխաները, ովքեր տառապեցին ու մահացան, քանի որ նրանք պաշտպանում էին լեհ ժողովրդի ու պետության ազատությունը և պատիվը, մարդկության, խաղաղության ու արդարադատության կարևորագույն գանձը, թող մեզնից՝ ողջերից, ստանան անմահ հիշողության նշան։ Թող նրանց սխրանքների ու տառապանքների մեր վկայությունը լինի ավելին քան պարզապես ազգի մեծարանքի մի փոքր մասը։ Նրանք արժանի են մեր հիշողության մնայուն, առանձնակի ու բացառիկ արտահայտմանը[4]։

Շուտով նրա ուղերձը հավանության արժանացավ բժշկական, հասարակական գործիչների և Համաշխարհային պատերազմի վետերանների կողմից՝ ներառելով լեհական մանկաբուժական հասարակությունը, լեհական հետախուզական և առաջնորդող ասոցիացիան և ազատության ու ժողովրդավարության համար մարտնչողների հասարակությունը[4]։ Վերջինիս փոխնախագահ Սեվերինա Շմագլեվսկան (լեհ.՝ Seweryna Szmaglewska), նաև որպես նշանավոր գրող, առաջարկել է տիպիկ հուշարձանի փոխարեն կարող էր հիշատակի հիվանդանոց կառուցվել՝ «Լեհաստանի պատմության ընթացքում երեխաների հերոսական վախճանի և նահատակման» հիշատակին։ Գաղափարն ընդունվեց մեծ գոհունակությամբ[4]։ 1968 թվականի փետրվարին ընտրվեց Վարշավայի Միեձելեշը (լեհ.՝ Międzylesie) արվարձանը (այդ ժամանակից ի վեր ընդգրկվել է Վարշավայի տարածքում), այն ժամանակ Լեհաստանի մայրաքաղաքից հարավ-արևելյան անտառներում գտնվող համեմատաբար հեռավոր տարածք՝ հայտնի իր առողջարար կլիմայով։ Գաղափարը ժամանակակից հիվանադանոց կառուցելն էր, որտեղ երեխաները բժշկական բուժումից բացի կստանային համապարփակ խնամք, ժամանակակից լեհական բժշկական ծառայության մեջ նոր գաղափար։ Հիվանդանոցն սկզբնական շրջանում անվանվեց «Երեխաների առողջության կենտրոնի հուշարձան-հիվանդանոց» (լեհ.՝ Pomnik-Szpital Centrum Zdrowia Dziecka

«Երեխաների հիշատակի առողջության կենտրոնի կառուցման քաղաքացիական կոմիտե» է ստեղծվել՝ վերահսկելու լեհերի և լեհական սփյուռքի շրջանում դրամահավաքի ծրագրերը։ Նմանատիպ հիմնադրամներ են սկիզբ առել աշխարհի շատ երկրներում՝ ջանքերն աջակցելու նպատակով։ Գումարից բացի, շատ խմբեր նվիրաբերում են նաև արվեստի նմուշներ ու զարդեր՝ օգնելու անհրաժեշտ միջոցներ գտնել հիմնադրամի կարիքները հոգալու համար[5], ինչպես նաև ապագա կենտրոնում տեղադրվող սարքավորումների համար[3]։ 1970 թվականի հունիսի 8-ին առաջարկվող տասնյակ նախագծերից ընտրվեց նոր հիվանդանոցի նախագիծը։ Հաղթող նախագծերը մշակվել էին Յացեկ Բոլեխովսկիի (լեհ.՝ Jacek Bolechowski), Անջեյ Բոլտուչի (լեհ.՝ Andrzej Bołtuć) և Անջեյ Ժելինսկիի (լեհ.՝ Andrzej Zieliński) թիմի կողմից[6]։ Որպես սոցիալապես ֆինանսավորվող հիմնադրամ, հիվանդանոցն սկսեց իր գործունեությունը նախքան հիմնադրման աշխատանքների սկսվելը․ 1972 թվականի մարտի 11-ին վետերան երեխա-զինվորների խումբը բացեց արյան բանկի կենտրոն, Լեհաստանում նմանատիպ կառույցներից առաջիններից մեկը։ Արյան բանկի հիմնադիրներից մեկը, գնդապետ Կաժիմիր Շեդպելսկին (լեհ.՝ Kazimierz Przedpełski) (դեռևս 15 տարեկանում մասնակցեց Վարշավայի ապստամբությանը որպես վազորդ)[7] նկատեց, որ «Համաշխարհային Երկրորդ պատերազմի ընթացքում այնքան արյուն էր թափվել, այդ թվում ՝ երեխաների ու երիտասարդների արյունը։Այդ օրերին մենք կարծում էինք, որ անհրաժեշտություն չկա պատերազմի դաշտում արյուն թափելու, բայց այս արյան կարիքը դեռևս կա՝ մյուսների կյանքն ու առողջությունը պահպանելու համար»[8]։ Շուտով սկսվեցին կառուցման աշխատանքները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան, 1979 երեխաների միջազգային տարվա շքանշան

Առաջին փուլն (երեք ընդարձակ տաղավարներ՝ A, B և C) ավարտվել է մայիսի 31-ին[8], 1977 թվականի հունիսի 1-ի երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ։ Այդ նույն տարվա հոկտեմբերի 17-ին ընդունվել են առաջին հիվանդները։ 5 տարում՝ 1977-1980 թվականների ընթացքում, կենտրոնն ընդունել է 144 808 անչափահաս հիվանդների[9]։ Ամբողջական համալիրը՝ ներառյալ 13 հարկանի հիվանդանոցային թևը, վիրահատարանը, մարզասրահը և վարչական կենտրոնը, պատրաստ էր 1979 թվականի վերջին։ Լրացուցիչ հարմարությունները կառուցվել են երրորդ փուլում, որոնք ավարտվել են 1991 թվականին[8]։

1995 թվականի դեկտեմբերի 19-ից սկսած կենտրոնը գործում է որպես Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ գործող գիտահետազոտական ինստիտուտ, և որպես այդպիսին հանդիսանում է Լեհաստանի առաջատար հետազոտական և զարգացող բժշկական կենտրոններից մեկը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyklopedia Warszawy (польск.)Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 1975. — ISBN 83-01-08836-2
  2. 2,0 2,1 Ewa Pronicka and coordinators (2004 թ․ ապրիլ). «Perfect for Children». The Warsaw Voice (27 April 2004). ISSN 0860-7591. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 (en) Anna Dobrzyńska-Foss; Centrum Zdrowia Dziecka Pomnik-Szpital, Rada Ochrony Pomników Walki i Męczeństwa (corporate authors) (1979). Pomnik - Szpital Centrum Zdrowia Dziecka [Monument - Hospital The Child's Health Centre]. Warsaw: Sport i Turystyka. ISBN 8321722431.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Maciej Piróg (2012). «The most beautiful and enduring memorial—from our history». www.czd.pl (լեհերեն). Centrum Zdrowia Dziecka. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Wystawa tkaniny dar artystow warszawskich dla Centrum Zdrowia Dziecka [Exhibition: Warsaw's artists' gift for the Centre for Child's Health] (լեհերեն). Warsaw: Dom Artysty Plastyka. 1969. էջեր 3, 42.
  6. Centrum Zdrowia Dziecka, Pomnik Szpital dla Dzieci (corporate author); SARP, Council for the Protection of Struggle and Martyrdom Sites (corporate authors) (1969). Centrum Zdrowia Dziecka, Pomnik Szpital dla Dzieci; społeczny otwarty konkurs SARP na projekt koncepcyjny urbanistyczno-architektoniczny [Centre for Children's Health, a Hospital-Monument for Children; open contest for a project of urbanistic and architectural concept] (լեհերեն). Warsaw: Centrum Zdrowia Dziecka. էջ 35. {{cite book}}: |author1= has generic name (օգնություն)
  7. «Kazimierz Przedpełski». Powstańcze biogramy (լեհերեն). Warsaw Rising Museum. 2012. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 Centrum Zdrowia Dziecka (corporate author) (2007). «Historia IPCZD». czd.pl (լեհերեն). Centrum Zdrowia Dziecka. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին. «W latach drugiej wojny światowej przelano wiele krwi, w tym także krwi młodzieży i dzieci. Dziś – rozumowaliśmy – nie ma potrzeby przelewania krwi na polu walki, ale istnieje potrzeba podarowania jej dla ratowania życia i zdrowia innych.» {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  9. Centrum Zdrowia Dziecka. W Polityce.pl. Quote in Polish: Tylko w ciągu pierwszych 5 lat działalności Centrum Zdrowia Dziecka przyjęto 144 808 małych pacjentów. Retrieved November 28, 2012.