Երկրաչափական օպտիկայի օրենքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրաչափական օպտիկայի հիմքում ընկած են հետևյալ օրենքները, որոնք հանդիսանում են փորձերի ընդանրացման արդյունք։

Լույսի ուղղագիծ տարածման օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

ստվերի առաջացման սխեմա

Դիտումները ցույց են տալիս, որ օպտիկական համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։ Այս օրենքը կոչվում է լույսի ուղղագիծ տարածման օրենք։ Հիմնական դրսևորումներից են ստվերի առաջացումը, լույսի անցումը մառախուղի, ծխի միջով։

Լույսի ճառագայթների անկախ տարածման օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսի ճառագայթները տարածվում եմ միմյանցից անկախ, չեն ազդում միմյանց վրա։ Այլ կերպ կարելի է ասել, որ լույսի ճառագայթները միմիյանց ներկայությամբ տարածվում են նույն օրինաչափություններով, ինչպես կտարածվեին միմյանց չհանդիպելու դեպքում։

Լույսի անդրադարձման օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսի անդրադարձման գծապատկերը

Լույսը, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ մասամբ կամ ամբողջությամբ մնալով նույն միջավայրում։

Լույսի բեկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսի ճառագայթը՝ նոր միջավայրին հանդիպելով, որոշ մասով մնում է նույն միջավայրում, իսկ մնացած մասը (եթե նոր միջավայրը թափանցիկ է) անցնում է հաջորդ միջավայրին՝ որպես կանոն կտրուկ փոխելով ուղղությունը։

Լույսի ճառագայթի շրջելիության օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսի ճառագայթի շրջելիության օրենքը պնդում է, որ որոշակի ուղղությամբ տարածվող ճառագայթը ճշգրիտ կրկնում է իր ընթացքը՝ հակառակ ուղղությամբ տարածվելիս։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ դպրոցի 12-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար, Երևան Էդիթ պրինտ 2011