Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1939
Անվանված էՆիկոլայ Գոգոլ
ՏնօրենՏաթևիկ Եսայան
Աշակերտներ1150
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունու 16
Կայքgogolyerevan.am

Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան հ․ 35 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1939 թվականին։ Սկզբնական շրջանում սեփական շենք չի ունեցել և տեղակայված է եղել հ․120, այնուհետև՝ հ․ 16 դպրոցների շենքերում։ 1948 թվականին դպրոցը դարձել է տասնամյա։ 1952 թվականին Նիկոլայ Գոգոլի մահվան 100-ամյակի առիթով դպրոցն անվանակոչվել է մեծ գրողի անունով։ 1968 թվականին Էրեբունի-Երևանի 2750-ամյակի կապակցությամբ դպրոցին տրամադրվել է ներկայիս շենքը։

Տարիներ շարունակ եղել է ռուսական դպրոց, այժմ ունի ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։

Դպրոցը համագործակցության հուշագիր է ստորագրել Մոսկվայի Նիկոլայ Գոգոլի անվան հ․ 59 և Սանկտ Պետեռբուրգի հ․ 50 միջնակարգ դպրոցների հետ[1][2]։

Դպրոցի բակում տեղադրված է Նիկոլայ Գոգոլի կիսանդրին (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

1997-2021թթ․ դպրոցի տնօրենն է եղել Ասատուր Սարյանը։ 2022 թվականից դպրոցի տնօրենն է Տաթևիկ Եսայանը։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
  2. «Երևանի Ն. Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]