Զարդապատկեր (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարդապատկեր, գրքի ձևավորման մեջ, ռիթմիկ դասավորված տարրերից կազմված նախշ (զարդանկար, զարդ, դրվագազարդ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարդապատկերները նպաստում են գրքի կառուցվածքը գեղարվեստորեն ամբողջովին և ավարտուն դարձնելուն։

Գրքային Զարդապատկերների հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից («Էջմիածնի Աւետարան», 989, «Վեհափառի Աւետարան», 10-րդ դար, «Մողնու Աւետարան», 11-րդ դար)։

Զարդապատկերով ընդգծում և առանձնացնում են գրքի տարբեր հատվածների սկիզբն ու վերջը՝ յուրատեսակ դադար ստեղծելով տեքստի ընթերցանության ժամանակ։

Տարբերում են գունավոր ու անգույն, բնական կամ ոճավորված զարդապատկերներ։ Հայկական ձեռագրերին բնորոշ է սկզբնաէջերի, վերջնաէջերի խորանների, գլուխների, վերնագրերի, սկզբնատառերի և լուսանցքների զարդանկարումը։

Հայ իրականության մեջ Զարդապատկերի ամենախոշոր վարպետը Թորոս Ռոսլինն է, որի ստեղծագործություններում նկատելի է ընդունված հնարքներից շեղվելու և աստվածաշնչյան թեմաների հետ աշխարհիկ տարրերի (որսի տեսարաններ, կենդանիների պատկերներ) ներմուծման միտումը։

Մանրանկարներում պահպանվել են նաև մի շարք պատմական անձանց դիմանկարներ, երկրաչափական, բուսական, կենդանական, տիեզերական մարմինների և ոճավորված այլ Զարդապատկերներ։ Տարածված են վարդյակի տարատեսակները, կենաց ծառի, նռան, խաղողի ողկույզի, արծվի, վիշապի, եզան և այլ կենդանիների պատկերներ։

Ժամանակակից Զարդապատկերները կատարվում են նորագույն գեղագիտական ընկալումերին համապատասխան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։