Զգուշացե՛ք, ավազակներ են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զգուշացե՛ք, ավազակներ են
իտալ.՝ Achtung! Banditi!
Երկիր Իտալիա
Ժանրդրամա[1]
Թվական1951
Լեզուիտալերեն
ՌեժիսորԿառլո Լիցանի[1][2]
ՊրոդյուսերՋուլիանի Ջ. դե Նեգրի
Սցենարի հեղինակՌոդոլֆո Սոնեգո և Կառլո Լիցանի[3]
ԴերակատարներՋինա Լոլոբրիջիդա[2], Անդրեա Չեկի[2], Լամբերտո Մաջորանի[2], Վիտորիո Դուզե[2], Պիետրո Տորդի[2], Ջուլիանո Մոնտալդո[2], Մարիա Լաուրա Ռոկա և Էրիկո Մենցեր[3]
ՕպերատորՋիանի դի Վենանցո
ԵրաժշտությունՄարիո Ձաֆրեդ
Պատմվածքի վայրՋենովա
Տևողություն90 րոպե
 Achtung! Banditi! Վիքիպահեստում

Զգուշացե՛ք, ավազակներ են» (իտալ.՝ Achtung! Banditi!), ռեժիսոր Կառլո Լիձանիի ռազմական դրաման, որը նկարահանվել է 1951 թվականին։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ 

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենովա, 1944 թվական։ Պարտիզանները հաղորդագրություն են ստանում գեներալ Ալեքսանդրից այն մասին, որ դաշնակիցները թերակղզով դանդաղ են շարժվելու, և հրամանատարն առաջարկում է պարտիզաններին տուն վերադառնալ։ Սակայն չնայած կոչին՝ նրանք զինված արշավում են դեպի քաղաք։ Քաղաքում ցույցեր են, իսկ գործարանը, որտեղ պահված է զենքը, գերմանացիների ձեռքին է։ Գործարանի վրա հարձակումը հանգեցնում է արյունալի ճակատամարտի և անտառ հեռանալու անհնարինությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է նեոռեալիզմի ոճով։ Գործող դերասանները բացի աստղեր Ջինա Լոլոբրիջիդայից և Անդրեա Չեկկիից, ոչ պրոֆեսիոնալներ են։ Դաժանության տեսարաններ չեն ցուցադրվում։ Ֆիլմի թերությունը բովանդակության վրա շեշտը դնելն է, դիդակտիկությունը և իրավիճակների ու կերպարների ոչ բավարար մշակվածությունը։ Սակայն սյուժեն հարթ է ընթանում։ Նկատելի է Ջենովայի արդյունաբերական շրջանի պատկերային ներուժը, որ լաբիրինթոսում ընթանում են մարտերը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլովի Վարիի միջազգային փառատոնի լավագույն ռեժիսոր (1952)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զգուշացե՛ք, ավազակներ են» հոդվածին։