Jump to content

Զինվորական գերեզմանատուն № 106 (Բեչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական գերեզմանատուն № 106
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԲեչ
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Հիմնման տարի1916
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ Գրանցման համար՝ A-402/M

Արտաքին պատկերներ
Գերեզմանատան ներկայիս տեսքը

Զինվորական գերեզմանատուն № 106 (Բեչ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 106 - Biecz), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Բեչ քաղաքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրիական և Ռուսական բանակի զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։ Փոքրլեհական վոևոդության պահպանվող հուշարձան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 703 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 43 եղբայրական և 64 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 207 ավստրիացի և 177 ռուս զինվորներ։

2009 թվականի մարտի 31-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-402/М):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը գտնվում է Քրիստոսի Սրբազան Մարմին եկեղեցու կողքին և շրջապատված է քարե բարձր պատով։ Գերեզմանատունը բաժանված է երեք տեռասի։ Լքված գերեզմանատունը 2002 թվականին վերանորոգվել է։

Տարածքում կան տապանաքարային խաչեր, որոնք բնորոշ են ավստրիացի քանդակագործ Հանս Մայրի ստեղծագործական ոճին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]