Զուզանա Պիուսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուզանա Պիուսսի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1971(1971-10-21)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Սլովակիա
ԿրթությունԿատարողական արվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունռեժիսոր, երգչուհի, բեմանկարիչ, հագուստ ձևագծող, դերասանուհի, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, մոնտաժող և պրոդյուսեր
Ծնողներմայր՝ Tatiana Fabini?[3]

Զուզանա Պիուսսի (հոկտեմբերի 21, 1971(1971-10-21)[1], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]), սլովակ ռեժիսոր, վավերագրող և դերասանուհի[4]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուզանա Պիուսսին ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 21-ին Բրատիսլավայում։ Ավարտել է Բրատիսլավայի Կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը[5]։ 1992-2000 թվականներին աշխատել է «Սթոկա» թատրոնում։ Այնուհետև նա ներգրավվել է SkRAT թատերական նախագծում[4]։

Պիուսսիի առաջին վավերագրական ֆիլմը՝ Výmet (Wipe out) (2003) արժանացել է մեծ մրցանակի Բեյրութի կինեձառատոնում՝ Լիբանանի ամենահին և ամենահայտնի կինոփառատոնում և արաբական կարևոր կինոփառատոններից մեկում[6]:։ Երկու տարի անց նրա վավերագրական «Anjeli plačú» (2005) վավերագրական ֆիլմը Ջիհլավայում (Չեխիա) Վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը[6]։

2008 թվականին Պիուսսիի Babička (Տատիկ) կիսավավերագրական ֆիլմը արժանացավ ԶԼՄ-ների ուշադրությանը, քանի որ այն պատմում էր «ծերացող կնոջ» մասին, որը «չի ցանկանում հրաժարվել սիրային կյանքից»[7][8]։

Մեկ տարի անց կինոռեժիսորն իր «Կոլիբա» (2009) վավերագրական ֆիլմով անդրադարձավ մի շատ խոցելի թեմայի։ Ֆիլմը կենտրոնանում էր Սլովակիայի ազգային կինոստուդիայի՝ Կոլիբայի սեփականաշնորհման և գողության սկանդալային պատմության վրա[9]։

Նույն թվականին Զուզանա Պիուսսին ստեղծեց նաև Պավել Բրանկոյի դիմանկարը՝ Hrdina našich čias (Մեր ժամանակի հերոսը) վերնագրով։ Վերնագիրը վերաբերում է Լերմոնտովի վեպին և Բրանկոյի՝ ինքն իրեն «ավելորդ մարդ» համարելու տեսակետին[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Výmet (Ոչնչացնել), 22 րոպե (2003)
  • Bezbožná krajina (Անաստված երկիր, հեռուստաֆիլմ), 34 րոպե (2004)
  • Anjeli plačú (Angels Cry), 54 րոպե (2005)
  • Stoka (2007), 18 րոպե – (Stoka թատրոնի մասին)
  • Stoka – Epilog (2007), 19 րոպե
  • Babička (Տատիկ), 74 րոպե (2008)
  • Myslím, tedy slam, 51 րոպե (2008)
  • Koliba, 45 րոպե (2009)
  • Hrdina našich čias (Մեր ժամանակների հերոսը), 55 րոպե (2009)
  • Nemoc tretej moci (Երրորդ իշխանության հիվանդություն), 52 րոպե (2011)
  • Kuracia láska (Հավի սեր), 45 րոպե (2011)
  • Muži revolúcie (Հեղափոխության մարդիկ), 65 րոպե (2011)
  • Od Fica do Fica (Ֆիկոյից Ֆիկո), 82 րոպե (2012)
  • Krehká identita (Փխրուն ինքնություն), 70 րոպե (2012)
  • Přímý přenos (Փոխանցում), 57 րոպե (2014)
  • Těžká volba (Դժվար ընտրություն), 72 րոպե (2016)
  • Český Alláh (Չեխական Ալլահ), 91 րոպե (2017)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 https://komentare.sme.sk/c/5109330/nasa-mama-bola-astronomka.html
  4. 4,0 4,1 Zuzana Uličianska, "Od Piussi do Piussi - slabý hlas, ktorý výrazne počuť (From Piussi to Piussi - faint voice that is plainly heard)," interview with Susan Piussi, in: SME, Dec. 21, 2012
  5. Matej Adamov, "Režisérka Zuzana Piussi (The Film Director Susan Piussi)", in:TNU trendy, Časopis o živote študentov a učitel'ov Trenčianskej Univerzity Alexandra Dubčeka, ročnik 2/ čislo 2, 2013, p.23. – Also online: [1]
  6. 6,0 6,1 kul (i.e., culture page editor), "Cena pre Zuzanu Piussi. Slovenská dokumentaristka získala Cenu Andreja Stankoviča (Prize for Susan Piussi. Slovak documentarist was awarded the Andrej Stankovič prize)" in: SME, June 27, 2013.
  7. kk, "Zuzana Piussi predstaví voyerský dokument o zrelej žene a mladíkoch (Susan Piussi presents a voyeuristic documentary about a mature woman and young men)," in: SME, March 8, 2010.
  8. Iris Kopcsayová, "Mierne zvrhlá babička. V Prahe mal premiéru film Babička. Nie je to čistý dokument, ale nie je to ani fikcia (Slightly kinky granny: In Prague, the film "Grandmother" premiered. It is not a pure documentary, but it's neither a fiction.)," in: SME, March 2, 2009, culture page.
  9. Miloš Krekovič, "Kto rozkradol Kolibu? (Who did steal Koliba away?)," in: Sme, March 25, 2009, culture page.
  10. Andreas Weiland, "Svet plný krásy – a nad priepasťou (A world of beauty – and at the edge of the abyss)," in: Kino-Ikon, A Journal for the Sciences of the Moving Image and Cinema, Vol. 16, No.1, 2012, pp.212-218.