Զունի (հրթիռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զունի
Տեսակ չկառավարվող ավիացիոն հրթիռ
Արտադրող Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Արտադրման տարիներ 1951—1957
Հատի գին 150 դոլլար
Հիմնական օգտագործողներ ԱՄՆ զինված ուժեր
Կրակի Հեռահարություն 8 կմ


Զունի, ամերիկական «օդ-մակերևույթ» հրթիռային զենքի ավիացիոն համալիրի մաս կազմող, չկառավարվող ավիացիոն հրթիռ։

Այն ստեղծվել է 1950–ական թվականներին՝ Դուգլաս և Սպերրի ընկերությունների կողմից՝ Չայնա–Լեյկ զինվորական փորձարարական կայանի աշխատակիցների հետ համատեղ։ 1957 թվականին մտել է ԱՄՆ–ի ռազմաօդային և ռազմածովային ուժերի սպառազինության մեջ։ Այս հրթիռներով սպառազինում էին F-89, F-4տախտակամածի կործանիչները, ինչպես նաև գրոհիչ ինքնաթիռների բոլոր տեսակները։ Սովորաբար նախանշում էին փոքր չափերի ցամաքային և օդային տեսակներ (տանկեր, փոքր նավեր, art. մարտկոցներ)։ Կումուլյատիվ-բեկորային արկի հաստությունը մինչև 500 մմ է։

Կրակոցի առավելագույն հեռավորությունը 8 կմ է։ Հրթիռի կայունությունը թռիչքի ժամանակ ապահովվում է պտույտովերով։ Հրթիռների օգտագործման համար առաջարկվում է LAU-10 արձակման մեխանիզմ, ունի չորս խողովակաձև ուղղացույց, որտեղ տեղադրվում են հրթիռները։

Լայնորեն օգտագործվել է Վիետնամական պատերազմի ընթացքում։

Ներկայումս հրթիռի մոդիֆիկացված տարբերակն օգտագործվում է սպառազինության մեջ։

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի հուլիսի 29–ին տեղական ժամանակով մոտ 10:50–ին, պայմանավորված հրթիռների ինքնաարձակմամբ, հրդեհ է բռնկվում Տոնկի ծոցում՝ «ֆորրեսթոլ» ավիակիր նավի վրա։

Ըստ պաշտոնական տվյալների, հրդեհը սկսվել է պատահական, չղեկավարվող ավիացիոն «Զունի» հրթիռի ինքնաարձակումից հետո։ Ինքնաթիռը պատրաստվում էր Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կազմի մեջ մտնող Վիետնամի տարածքին հարված հասցնել (1965-1973 թթ.):

Զունի հրթիռ

Միջադեպի հետևանքով մահացել է 134 մարդ և վիրավորվել՝ 161–ը։ Վնասի չափը հասնում էր 75 մլն դոլլարի (այժմյան արժեք՝ 509 մլն դոլլար)՝ չհաշված այրված ինքնաթիռների արժեքները[1][2]։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • արկի տրամաչափ-127 մմ
  • արկի երկարություն- 2790 մմ
  • արկի զանգված- 46,3-61,6 կգ կախված մարտական մասից և շարժիչի տեսակից (25,6/31,0/36,0 կգ)
  • մարտական մասի զանգված- 20,7-25,6 կգ կախված նշանառությունից
  • մարտական մասի տեսակ- բեկորա-ֆուգասային, ֆուգասային, զրահապատ, լուսարձակող, ծխատար, երկբևեռ անդրադարձիչներ, գործնական
  • ամենամեծ արկի արագություն- 725 մ/վ
  • հրաձգության հեռավորություն- 8000-9000 մ ուղորդվող սարքավորման արձակման քանակ- 1—4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stewart, Henry P. LCDR USN The Impact of the USS Forrestal's 1967 Fire on United States Navy Shipboard Damage Control(անգլ.) : journal. — Army Command and General Staff College, Fort Leavenworth, KS, 2004. — Т. Master's Thesis, Master of Military Art & Science, Military History. Архивировано из первоисточника 28 Սեպտեմբերի 2019.
  2. US Navy. Damage control museum. USS Forrestal (CVA 59) Արխիվացված 2009-10-06 Wayback Machine.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]