Էներգետիկան Հունաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունաստանի էներգետիկան տնտեսության ճյուղ է, որն զբաղվում է երկրի տարբեր տեսակի էներգիայի մատակարարմամբ՝ ներառյալ էլեկտրաէներգիան, օգտագործված էներգիայի և հումքի արտադրությունը, սպառումը և ներմուծումը։ Հունաստանում գերակշռում է Հանրային էլեկտրաէներգիայի ձեռնարկությունը, որը հայտնի է հիմնականում ΔΕΗ (հուն․՝ Δημόσια Επιχείρηση Ηλεκτρισμού Α.Ε.) կամ DEI (անգլ.՝ Dimosia Epicheirisi Ilektrismou) հապավումով, որի մեծամասնությունը պատկանում է պետությանը։

Էլեկտրոէներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ΔΕΗ մատակարարել է Հունաստանի ողջ էլեկտրաէներգիայի 85,6%-ը[1] և 2010 թվականին՝ 77,3%-ը։ 2009-2010 թվականների ընթացքում մասնավոր էլեկտրաէներգիայի արտադրության մասնաբաժինը աճել է 56%-ով[1], 2010 թվականին 2709 ԳՎտ/տ․-ից (գիգավատ/տարի) հասնելով 4232 ԳՎտ-ի։

Հունաստանի էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (անգլ.՝ LAGIE) տվյալներով, հունական փոխկապակցված համակարգում 2016 թվականի վերջի դրությամբ ընդհանուր տեղադրված հզորությունը կազմել է գրեթե 16,615 ՄՎտ (մեգավատ), այդ թվում՝ 3,912 ՄՎտ գորշածխից, 4,658 ՄՎտ բնական գազից, 3,173 ՄՎտ խոշոր հիդրոէներգիայից և 4873 ՄՎտ վերականգնվող էներգիայի աղբյուրից[2]։

Ջերմաէլեկտրակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիոս Դիմիտրիոս էլեկտրակայան

2009 թվականին ΔΕΗ արտադրել է արտադրված էլեկտրաէներգիայի 51,6%-ը, իսկ 2010 թվականին՝ 48%։ Հունաստանի էլեկտրաէներգիայի 20%-ն արտադրվում է բնական գազից։

Հիդրոէներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոէլեկտրակայանները 2011 թվականին արտադրում էին Հունաստանի էլեկտրաէներգիայի 5%[3]։ 2016 թվականին հիդրոէլեկրակայանների մասնաբաժինը էներգիայի ընհանուր սպառման մեջ կազմել է 24,5%[2]։ 2021 թվականին հիդրոէներգետիկայի հզորուրությունը կազմել է 3424 ՄՎտ[4]։

Ատոմային էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Հունաստանում չկան ատոմակայաններ, սակայն 2009 թվականին Աթենքի ակադեմիան առաջարկել է սկսել ուսումնասիրություններ ատոմակայանների կառուցման հնարավորության վերաբերյալ[5]։

Վերականգնվող էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի Պանաչայկո լեռան հողմաէլեկտրակայան։

Հետևելով վերականգնվող աղբյուրներից արտադրվող էներգիայի օգտագործման խթանման մասին Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի դիրեկտիվից՝ Հունաստանը մինչև 2020 թվականը նախատեսում է վերականգնվող աղբյուրներից արտադրվող էներգիան հասցնել 18%[6]։ 2015 թվականին, ըստ անկախ օպերատորի էլեկրաէներգիայի հաղորդման, Հունաստանում (հուն․՝ ΑΔΜΗΕ), էլեկտրաէներգիայի ավելի քան 20% արտադրվել է վերականգնվող էներգիայից և հիդրոէլեկտրակայաններից, իսկ ապրիլին նրանց մասնաբաժինը հասել է 50%[7].։ Միտումը պահպանվել է 2016 թվականին[8]։ Էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը, բացի հիդրոէլեկտրակայաններից, էներգիայի ընդհանուր վերջնական սպառման մեջ 2016 թվականին կազմել է 24,5%[2]։

Կենսագազ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին կենսագազի հզորացումը կազմել է 94 ՄՎտ[4]։

Կենսաէներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսազանգվածից էներգիայի արտադրությունը ներկա է Հունաստանի էներգետիկայի շուկայում։ ԵՄ հանձնաժողովը կենսազանգվածին որոշում է որպես երրորդ վերականգնվող էներգիայի աղբյուր ԵՄ-ի սահմաններում քամու և արևից հետո[9]։ Հունաստանը բաժանել է կենսավառելիքի 350 ՄՎտ էլեկտրաէներգիայի հեռանկարային մասնաբաժինը։ 2021 թվականին կենսաէներգետիկայի հզորությունը կազմում էր 108 ՄՎտ[10]։ 2021 թվականին կենսաէներգետիկայի հզորությունը կազմել է 108 ՄՎտ[4]։

Հողմաէներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՄ և Հունաստանի հողմաէներգետիկայի հզորությունը (Մվտ)[11][12]
Երկիր 2021 թվական 2017 թվական 2016 թվական 2015 թվական 2014 թվական 2013 թվական 2012 թվական 2011 թվական 2010 թվական 2009 թվական 2008 թվական 2007 թվական 2006 թվական 2005 թվական 2004 թվական 2003 թվական 2002 թվական 2001 թվական 2000 թվական 1999 թվական 1998 թվական
ԵՄ 187 497 148 964 127 212 141 726 129 060 115 670 105 678 97 187 84 074 74 767 64 712 56 517 48 069 40 511 34 383 28 599 23 159 17 315 12 887 9 678 6 453
Հունաստան 4 457 2 624 2 370 2 091 1 978 1 809 1 753 1 629 1 208 1 087 985 871 746 573 473 383 297 272 189 112 39

2021 թվականին հողմաէներգետիկայի հզորությունը կազմել է 4457 ՄՎտ[4]։

Արևային էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին արևային էներգետիկայի հզորությունը կազմել է 3530 ՄՎտ[4]։

Նավթ և բնական գազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալայի մերձակայքի հորատման կառամատույց
Hellenic Petroleum նավթային համալիր

Հունաստանում հաստատված նավթի պաշարները կազմում են 1000000 բարել՝ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ[13]։ Hellenic Petroleum-ը երկրի խոշորագույն նավթային ընկերությունն է, որին հաջորդում է Մոտոր Օիլ-ը։ Հունաստանում նավթի արդյունահանումը կազմում է օրական 7946 բարել։ Հունաստանը զբաղեցնում է արտադրության իննսուներորդ տեղը աշխարհում։ Այն արտահանում է օրական 1863 բարել (հիսունյոթերորդ տեղ) և ներմուծում է օրական 496660 բարել (քսանհինգերորդ տեղ)։

2011 թվականին հունական կառավարությունը հավանություն տվեց Հունաստանի սահմաններում գտնվող երեք հանքավայրերում նավթի հետախուզման և հորատման մեկնարկին[14], որտեղ, ըստ գնահատականների, հնարավոր է արդյունահանում 250-ից մինչև 300000000 բարել հաջորդ 15-20 տարվա ընթացքում։ Ըստ գնահատումների՝ երեք հանքավայրերից ստացված հասույթի ծավալը հավասար կլինի 15 տարվա ընթացքում 25 միլիարդ եվրոյի, որից 13-14 միլիարդ եվրոն մուտքագրվելու է պետական բյուջե։ Հունաստանի և Թուրքիայի միջև Եգեյան հիմնահարցը զգալի խոչընդոտներ է ստեղծում Եգեյան ծովում նավթի հետախուզման համար։

Բացի այդ, Հունաստանը նախատեսում է նավթի և գազի հետախուզում սկսել Հոնիական ծովի, ինչպես նաև Լիբիական ծովի այլ տեղերում, հունական բացառիկ տնտեսական գոտում՝ Կրետեից հարավ[15][16]։ Շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայի փոփոխության նախարարությունը հայտարարել է, որ տարբեր երկրներ՝ ներառյալ Նորվեգիան և ԱՄՆ-ը, հետաքրքրված են այս հետախուզությամբ։

Մի շարք նավթի և գազի խողովակաշարերը երկրում գտնվում են շինարարության կամ նախագծման մեջ։ Նման նախագծերը ներառում են Թուրքիա-Հունաստան-Իտալիա փոխկապակցման գազամուղները (ITGI) և Հարավային հոսքը[3]։

Թուրքիա-Հունաստան (296 կմ) խողովակաշարը, որը միացնում է Թուրքիայի և Հունաստանի գազատրանսպորտային ցանցերը, ավարտվել է 2007 թվականի սեպտեմբերին։

Ածուխի արդյունաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

"Մեգալոպոլե" հանքավայրը խոշոր ածխային կտրվածք է, որը պատկանում է Հունաստանի պետական էներգետիկ ձեռնարկությանը։

Հունաստանի խոշորագույն շագանակագույն և քարե ածուխի հանքավայրերը գտնվում են Արևմտյան Մակեդոնիայի շրջանում, հիմնականում Պտղոմայիսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Public Power Corporation S.A. Financial Report (January 1, 2010 - December 31, 2010)» (PDF). Public Power Corporation of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Greece Energy Situation». energypedia.info/. energypedia. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  3. 3,0 3,1 «Energy». Invest in Greece Agency. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://irena.org/-/media/Files/IRENA/Agency/Publication/2022/Apr/IRENA_RE_Capacity_Statistics_2022.pdf
  5. «Πορίσματα της Ομάδας Εργασίας της Επιτροπής Ενέργειας της Ακαδημίας Αθηνών επί του θέματος "Πυρηνική Ενέργεια και Ενεργειακές Ανάγκες της Ελλάδος"» (PDF). Academy of Athens. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «Renewable energy >> Targets by 2020». Eurostat. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  8. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  9. «Renewable Energy: Progressing towards the 2020 target». European Commission. European Commission. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  10. «ΥΑ "A.Y./Φ1/οικ.19598"». YPEKA. Greek Ministry of Energy and Environment. 2010 թ․ հոկտեմբերի 1.
  11. EWEA Staff. «Cumulative installed capacity per EU Member State 1998 - 2009 (MW)». European Wind Energy Association. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  12. EWEA Staff. «European statistics archive». European Wind Energy Association. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  13. «The World Factbook – Greece». CIA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  14. «Green Light for Hydrocarbon Exploration». Invest in Greece Agency. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. «Μέσα στην άνοιξη οι σεισμικές έρευνες σε Ιόνιο και Ν. Κρήτη για υδρογονάνθρακες». Skai TV. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.
  16. «Ενδιαφέρον ξένων εταιρειών για υδρογονάνθρακες σε Ιόνιο – Κρήτη». Skai TV. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.