Ընկողմանած կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկողմանած կինը
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կուրբե
տարի1865
բարձրություն77 սանտիմետր
լայնություն128 սանտիմետր
ժանրնյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
կայք
Ծանոթագրություններ

«Ընկողմանած կինը» (ֆր.՝ Femme couchée), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1865-ից 1866 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 77 × 128 սմ[3]։

Այսօր «Ընկողմանած կինը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետեբուրգ, Ռուսաստանի Դաշնություն

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընկողմանած կինը» ստեղծագործությունն ի սկզբանե ավելի մեծ է եղել չափերով։ Կուրբեն ավելի քան երկու անգամ կտրել է նկարը, ընդ որում, նկարը կտրվել է վերևից, մոտավորապես 25-30 ասնտիմետրով։ Ա. Գ. Կոստենևիչը նշել է.

Կտրելու արդյունքում նկարի ֆոնի վերին հատվածի զգալի մասը կորել է, որի համար պետք է ցավել, քանի որ հանգիստ ու անխռով ընկողմանած ֆիգուրին կարծես թե չի հերիքում միջավայրային տարածությունը։ Կուրբեն ավելի շոշափելի է դարձրել ֆիգուրը, որից կոմպոզիցիային հաղորդվել է քանդակապատկերի տեսք[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընկողմանած կինը» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է հընթացս 1865-1866 թվականներին։ Նկարը գնել է իմպրեսիոնիստների մեկենաս Էռնեստ Օշեդեն։ Վերջինս ունենալով ֆինանսական դժվարություններ, 1875 թվականի ապրիլի 20-ին ստիպված վաճառել է այն Փարիզի Դրու հյուրանոցում կայացած աճուրդի ժամանակ։ Հետո նկարը տարբեր սեփականատերեր է փոխել, այդ թվում և պատկանել է Պոլ Դյուրան Ռուելին։ 1908 թվականին նկարը հայտնվել է բեռլինյան Գուստավ Կնաուերի պատկերասրահում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը հափշտակվել է խորհրդային զորքի կողմից և ուղարկվել ԽՍՀՄ՝ որպես ռազմատուգանք[3]։ Երկար ժամանակ պահվել է Էրմիտաժի պահոցներում։ «Ընկողմանած կինը» ստեղծագործությունն առաջին անգամ Էրմիտաժում ցուցադրվել է 1995 թվականին՝ ռազմավարի ցուցահանդեսի շրջանակներում[5]։ 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում, իսկ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (սրահ 313)[6]:.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38418/
  2. «Гюстав Курбе - Возлежащая женщина: Описание произведения». Artchive. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Reclining Woman - Gustave Courbet». www.arthermitage.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  4. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 40.
  5. Государственный Эрмитаж. Выставка «Неведомые шедевры». 1995
  6. Государственный Эрмитаж. — Курбе, Гюстав. «Возлежащая женщина»