Թալիսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչի վրայի զանգակի տեսքով հմայագիր, Յան վան Էյք, Տղամարդու նկարը մեխակով, 1435 թվականից հետո
Ուինսթոն Չերչիլը «Ուելսի արքայազն» գծանավի վրա և նավի թալիսմանը՝ Բլեկի կատուն
Քրիստոնեական թալիսման (Բրեվերլ), 18-րդ դար
Օսմանյան զուլֆիկարի դրոշը 19-րդ դարի սկզբին
Փաթեթ-թալիսման
Վերնաշապիկ-թալիսման

Թալիսման (հին հունարեն՝ τέλεσμα «ձոնում, կախարդանք»[1]), մոգական իր կամ կենդանի, որը սնահավատ պատկերացումների համաձայն՝ երջանկություն և հաջողություն է բերում իր տիրոջը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ թալիսմանները կարող են հաջողություն բերել, տեղեկացնել վտանգի մասին, լավացնել ինքնազգացողությունը և այլն։ Նաև ենթադրվում է, որ այն թալիսմանը, որը վատ է տեղադրված տիրոջ վրա, կարող է լուրջ վտանգ ներկայացնել, այնպես, ինչպես ուրիշի թալիսմանը։ Թալսիման կարող է հանդիսանալ յուրանքանչյուր իր՝ ոսկերչական զարդից սկսած մինչև քարի կամ ծառի կեղևի կտոր կամ կենդանի։ Սակայն առավել հաճախ այդ դերում հանդես են գալիս թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը։

Որպես թալիսման՝ մարդիկ կարող են օգտագործել ինչպես արտեֆակտները (մարդու ձեռքով պատրաստված իրեր), այնպես էլ բնական իրերը (օրինակ՝ արմատներ, սաթի կտորներ, խխունջ, անսովոր քարեր)։ Թալիսման կարող է լինել նաև որոշակի կերպար կամ կենդանի։ Սպորտային թիմերը և երաժշտական խմբերը հաճախ օգտագործում են որոշակի կերպարներ որպես իրենց խորհրդանիշ-թալիսման։ Որոշ թալիսմաններ ստեղծվում են կոնկրետ վտանգի կամ դեպքի համար (օրինակ՝ հաղթանակ մրցակցության ժամանակ), մյուսները (հուռութ, խաչ) նախատեսված են ցանկացած դեպքում օգնության համար։ Որոշ թալիսմաններ դավադրված են կախարդի, վհուկի, շամանի և այլոց կողմից, մյուսները՝ ոչ (օրինակ՝ երջանկություն բերող պայտ)։

Արևմտյան էզոթերիկայում հմայագիրների և թալիսմանների պատրաստումը հանդիսանում է աստղային կամ երկնային մոգության մի մաս, որի նպատակն է որոշակի աստղային հոսանքների և ճառագայթներ իջեցնել նյութական մարմինների մեջ[2]։

Եզրույթների տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայագիր, պահապան, ապոտրոպիա, թալիսման բառերը սովորաբար օգտագործվում են նույն իմաստով և շատ բառարաններում նշված են որպես հոմանիշներ։ Սակայն որոշ բառարաններ մատնանշում են իմաստների երանգները․

Հմայագիր (լատին․՝ amulētum[3])՝ առարկա, որը ըստ սնահավատ պատկերացումների՝ ունակ է պահպանել տիրոջը աղետներից[4]։ Բացի դրանից, Օժեգովի[5] և Ուշակովի[6] բառարաններում նշվում է, որ հմայագիրը կրում են մարմնի վրա։

Պահապան («պահպանել» բայից[7])՝ առարկա, շարժիչ մոգության աղբյուր, որը ըստ սնահավատ պատկերացումների՝ տիրապետում է իր տիրոջը տարբեր աղետներից պաշտպանող կախարդական ուժով[5]։ Օժեգովի բառարանում կա օրինակ՝ «դռան վրայի նալը տան պահապանն է»[5], որը ցույց է տալիս, որ ոչ բոլոր պահապան իրերն են պահում իրենց մոտ։ Լայն իմաստով պահապան կարող են համարվել ոչ միայն իրերը, այլ նաև հմայախոսությունները[8]։

Ապոտրոպիա (հին հունարեն՝ ἀπο-τρόπαιος[9]՝ փորձանք կասեցնող)՝ մոգական առարկա, որին հին ժամանակներում վերագրում էին մարդկանց, կենդանիներին, կացարանները չար ուժերից պաշտպանելու հատկություն, շարժիչ մոգության աղբյուր[4]։ Պահապան և ապոտրոպիա հասկացությունները իմաստով շատ մոտ են, մինչև իսկ ամբողջական նույնացվում են։ ՍՄՀ-ում որպես ապոտրոպիայի օրինակ օգտագործում են ոչ միայն մարմնի հմայագրեր, այլ նաև կենդանիների դեմքի տեսքով ճարտարապետական ռելիեֆներ[10]։

Թալիսման (հունարեն՝ τέλεσμα[11]՝ ձոն, ցնորքներ, կախարդանքներ)՝ առարկա, որը սնահավատ պատկերացումներով՝ երջանկություն, հաջողություն է բերում։ Նաև ծառայում է որպես պահապան[4]։ Օժեգովի[5] և Ուշակովի[6] բառարաններում նույնպես հիշատակված է հաջողությունը։ Այդ բառարններում չի հիշատակվում մարմնի վրա թալիսման կրելը։ Այսպիսով՝ թալիսմանն ավելի ընդհանուր հասկացություն է․ թալիսանները կարող են կրել ոչ միայն պաշտպանող հատկություն, այլ նաև հաջողություն բերել․ որոշ թալիսմաններ կրում են մարմնի վրա, մյուսները՝ ոչ (օրինակ՝ թալիսման կարող է լինել կենդանին)։

Տարբեր գեղարվեստական ֆանտաստիկ աշխատանքների և ձեռնարկների հեղինակներ այդ բառերը կարող են օգտագործել ոչ միայն որպես հոմանիշմեր, այլև կարող են տալ նրանց տարբեր իմաստ։

Օտար լեզուներում «հմայագիր» և «թալիսման» բառերը ինչպես կարող են լինել ինչպես հոմանիշներ, այնպես էլ տարբերվել նշանակությամբ։

Քրիստոնեական եկեղեցու վերաբերմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական եկեղեցին չափազանց բացասական է վերաբերում թալիսմաններին՝ դրանք դասելով մոգության ատրիբուտներին, համարելով մարդու հոգու կապեր, իսկ թալիսման կրողներին, համաձայն Քրիստոնեական ուսմունքի՝ անհրաժեշտ է հեռացնել եկեղեցուց։ Այդ վերաբերմունքը նախանշված էր դեռ հին Քրիստոնեության ժամանակ։ 4-րդ դարում Լաոդիկեայի տաճարը ընդունել է թալիսմանները խստիվ արգելող 36 կանոն։ Այդ տաճարի կանոնները դարձել են եկեղեցու կանոններ[12][13][14][15][16][17][18]։

Նույնն է սովորեցնում Հովհաննես Ոսկեբերանը՝ ասելով, որ չի կարելի նոր մկրտված երեխաներին տալ թալիսմաններ կամ հմայագրեր․ «այդ ժամանակ երեխան ոչինչ չպետք է կրի, բացի փրկարարական խաչից»[19]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Новиков, 1985, էջ 463
  2. «Кудрявцев О. Ф. «Запечатленный Сатурном»: Астральная магия Марсилия Фичино». www.argo-school.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  3. Амулет // Этимологический словарь русского языка = Russisches etymologisches Wörterbuch : в 4 т. / авт.-сост. М. Фасмер ; пер. с нем. и доп. чл.‑кор. АН СССР О. Н. Трубачёва, под ред. и с предисл. проф. Б. А. Ларина [т. I]. — Изд. 2-е, стер. — М. : Прогресс, 1986—1987.
  4. 4,0 4,1 4,2 Большой энциклопедический словарь
  5. 5,0 5,1 5,2 5,3 Словарь Ожегова
  6. 6,0 6,1 Толковый словарь Ушакова
  7. Оберег // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.
  8. «Обереги». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. «ἀπο-τρόπαιος» // Древнегреческо-русский словарь И. Х. Дворецкого
  10. Апотропей // Ангола — Барзас. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 2).
  11. Талисман // Этимологический словарь русского языка = Russisches etymologisches Wörterbuch : в 4 т. / авт.-сост. М. Фасмер ; пер. с нем. и доп. чл.‑кор. АН СССР О. Н. Трубачёва, под ред. и с предисл. проф. Б. А. Ларина [т. I]. — Изд. 2-е, стер. — М. : Прогресс, 1986—1987.
  12. «36 правило Лаодикийского собора». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «Правила поместных соборов с толкованиями Вальсамона, Аристина и Зонары стр. 250» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  14. Правила поместных соборов с толкованиями епископа Никодима Милоша 36 правило Лаодикийского собора
  15. [1] 2 Πηδάλιον • Αγαπίου Ιερομονάχου και Νικοδήμου Μοναχού.pdf стр. 354.]
  16. The Rudder (Comp. Agapius a Hieromonk and Nicodemus a Monk) Canons of the Regional Synods The Regional Council of Laodicea. Canon 36 and Interpretation
  17. Бенешевич В. Н. Древлеславянская Кормчая. том 1, Издание 1906 год стр. 274
  18. Измаил Иванович Срезневский «Материалы для словаря древнерусского языка по письменным памятникам. Том 3 Р — Я» (1893) столбик 862 «съхранениѥ»
  19. «Иоанн Златоуст Беседа 12 на 1-е послание к Коринфянам 7 часть». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Талисман // Атеистический словарь / Абдусамедов А. И., Алейник Р. М., Алиева Б. А. и др.; под общ. ред. М. П. Новикова. — 2-е изд., испр. и доп. — М.: Политиздат, 1985. — С. 434. — 512 с. — 200 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]