Թատերական հրապարակ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուս.՝ Театральная площадь
Թատերական հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊրոլետարսկի շրջան
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Թատերական հրապարակ (ռուս.՝ Театральная площадь), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի գլխավոր հրապարակը։ Գտնվում է Պրոլետարսկի շրջանում։ Քաղաքի բոլոր նշանակալի իրադարձությունները` Քաղաքի օրերը, համերգները, շքերթները, հրավառությունները անցկացվում են այս հրապարակում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակում են գտնվում Հյուսիսկովկասյան երկաթուղու գլխավոր վարչությունը, Ռոստովի Մաքսիմ Գորկու անվան դրամայի ակադեմիական թատրոնը, մի շարք հայտնի ընկերությունների (օրինակ, Ստելլա-բանկի) գրասենյակները[2]։

Թատրոնի շենքը կառուցված է խորհրդային կոնստրուկտիվիզմի ոճով և ունի տրակտորի տեսք[1]։

Հյուսիսկովկասյան երկաթուղու գլխավոր վարչության շենքը (նախկին Վլադիկավկազի երկաթուղու վարչություն) XX դարի հասարակական ճարտարապետության հուշարձան է։ Այն կառուցված է մոդեռն ոճի ռացիոնալիստական ուղղության ավանդույթներով[2]։

Հրապարակում են նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի առթիվ տեղադրված «Գերմանաֆաշիստական զավթիչներից Դոնի Ռոստով քաղաքն ազատագրող զինվորներին» հուշարձանը։ Դա վրան-թիկնոցը հագին հունական Նիկե աստվածուհու ոճավորված ոսկեզօծ պատկերով 72 մետր բարձրությամբ ստելա է[2]։

Թատրոնի հարևանությամբ է գտնվում շատրվանների խումբը, քանդակային կոմպոզիցիայի հեղինակն է Եվգենի Վուչետիչը։ Շատրվանը կենտրոնում պատվանդանի վրա չորս ատլանտներով արձանախմբով քառակուսի ավազան է։ Ատլանտները պահում են դեպի վեր ցայտող շիթերով գավաթը։ Խումբը շրջապատված է պատվանդանների վրա գորտերով և կրիաներով, որոնց բերաններից ցայտում են հորիզոնական շիթեր։ Քաղաքային լեգենդը վկայում է, որ երիտասարդ քանդակագործն այդ երկկենցաղների մռութներին տվել է քաղաքի որոշ պաշտոնյաների դիմագծեր։ Քանդակները պատրաստված են բետոնից[2]։

Հրապարակի նոր տեսարժանիքը 2016 թվականին կառուցված «Մեկ երկինք» պտտվող անիվն է։ Հարմարավետ խցիկով կարելի է բարձրանալ մինչև 65 մետր և վերևից դիտել քաղաքի թաղամասերն ու Դոն գետի շրջակայքը։ Անիվը բարձրությամբ երկրորդն է Ռուսաստանում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Площади Ростова-на-Дону։ Театральная площадь». Վերցված է 2017 Փետրվար 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Театральная площадь». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 Փետրվար 13-ին.