Թբիլիսիի քաղաքապետարան
Թբիլիսիի քաղաքապետարան | |
---|---|
Թբիլիսիի քաղաքապետարանի շենքը | |
Դիրք | Վրաստան, Թբիլիսի |
Մոտակա քաղաք | Թբիլիսի |
Կոորդինատներ DMS | 41°43′33″ հս․ լ. 44°46′30″ ավ. ե.HGЯO |
Կառուցվել է | 1830-ականներ |
Ավերվել է | 1878 թվական |
Սեփականատեր | Վրաստանի կառավարություն |
Թբիլիսիի քաղաքապետարան (վրաց.՝ თბილისის მერია, Թբիլիսիս մերիա), ժամացույց-աշտարականման շինություն, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ազատության հրապարակից հարավ[1]։
Թբիլիսիի քաղաքապետարանը համայնքային ծառայություն իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի՝ Վրաստանի օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։
Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի քաղաքապետի բնակավայրը և աշխատատեղն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թբիլիսիի քաղաքապետարանի հիմնական շենքը կառուցվել է 1830-ական թվականներին՝ Ռուսական կայսրության կազմում։ Երկու դարերի ընթացքում վերակառուցվել է՝ հասնելով ներկայիս տեսքին։
Մինչև 1879 թվականը այն ծառայել է, որպես ոստիկանական ծառայության կենտրոնական գրասենյակ։ Այն ստացել է քաղաքապետարանի կարգավիճակ միայն 1878 թվականին։
1910 թվականին ավելացվել է աշտարակը, իսկ 1912 թվականին շենքի տարածքը ընդլայնվել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ საქართველოს ძველი ქალაქები: თბილისი (2006), ISBN 99940-0-923-0 (վրաց.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թբիլիսիի քաղաքապետարան» հոդվածին։ |
|