Թոմաս Կաուկենաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Կաուկենաս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լիտ.՝ Tomas Kaukėnas
Մասնագիտացում՝բիաթլոնիստ
Երկիր՝ Լիտվա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 1, 1990(1990-05-01) (34 տարեկան)
Ծննդավայր՝Ուտենա, Լիտվա

Թոմաս Կաուկենաս (լիտ.՝ Tomas Kaukėnas, մայիսի 1, 1990(1990-05-01), Ուտենա, Լիտվա), լիտվացի բիաթլոնիստ, 2014 թվականի Օլիմպիական խաղերի և բիաթլոնի աշխարհի առաջնության մասնակից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիաթլոնով սկսել է զբաղվել 2003 թվականից։ Կաուկենասը Լիտվայի ազգային հավաքականում առաջին անգամ հանդես է եկել 2008 թվականին։ 2012/2013 մրցաշրջանում առաջին անգամ հավաքել է գավաթային միավորներ։ Չեխական Նովո-Մեստոյի աշխարհի առաջնությանը Կաուկենասը գրավեց 22-րդ տեղը սպրինտում։ Այս ցուցանիշը նրան հնարավորություն տվեց անցնել մոլորակի առաջնության եզրափակիչ մաս-ստարտ։ Սոչիի 2014 թվականի Օլիմպիական խաղերին լիտվացին մոտ էր ձմեռային խաղերում իր երկրի համար մեդալ նվաճելուն։ Անհատական մրցավազքում երրորդ կրակային բնագծից հետո նա սենսացիոն կերպով ընթանում էր երկրորդ տեղում ֆրանսիացի Բեատրիկասից հետո, սակայն վերջին կրակահերթում կանգնած վիճակում թույլ տվեց 3 վրիպում, նահանջելով 23-րդ տեղ, առաջատարին զիջելով 3 րոպեից մի փոքր ավելի[1]։

Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012/13 - 63-րդ տեղ (66 միավոր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Կաուկենաս» հոդվածին։