Թոփշոփ
Թոփշոփ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և անշարժ գույքով ընկերություն |
Հիմնադրված է | 1964 |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր |
Մայր ընկերություն | ASOS (ապրանքանիշ) |
Սեփականատեր | ASOS (ապրանքանիշ) |
Կայք | topshop.com(անգլ.) |
Topshop Վիքիպահեստում |
Թոփշոփ (անգլ.՝ Topshop), բրիտանական նորաձևության կազմակերպություն է, որի արտադրանքն է հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ։ Այս կազմակերպությունը աշխարհում ունի 500 խանութ, որոնցից 300-ը Մեծ Բրիտանիայում են։ Այս ամենի հետ մեկտեղ գործում է առցանց վաճառքի հնարավորություն։ Այս ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Քեյթի Ֆոսթերն է։ Թոփշոփը նաև Արկադիա գրուպի անդամ է, որն է կառավարում է Ֆիլիպ Գրինը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոփշոփը իր բրենդային գործունեությունը սկսեց ծավալել 1960-ականներին և սկսեց վաճառել նորաձևության յուրօրինակ տարրերը, որոնց նախագծվել էին երիտասարդ բրիտանացի դիզայներների կողմից, ինչպիսիք են Մերի Քուանտը և Սթերլինգ Կուպերը[2]։ Թոփշոփը հիմնադրվել է 1964 թվականին, որպես Փիթեր Ռոբինսոնի Թոփ Շոփ։ Այն ուներ մեծ խանութ Օքսֆորդ փողոցի վրա։ Թոփշոփը ներկայացնում էր բարձր նորաձևություն երիտասարդ և տարբերվող սերնդի համար։ Այս մասին գրել էր Թայմս ամսագիրը 1965 թվականին[3][4]։ Մինչ 1966 թվականը Թոփշոփը Նորվիչի Փիթեր Ռոբինսոնի խանութում ուներ մասնաճյուղ[5]։
Փիթեր Ռոբինսոնի Թոփ Շոփի հաճախորդ Դիան Վադեյը ծանոթացնում է Ջեյն Վայթսայդին Ջեֆ Կուպերի և Ռոնի Սթերլինգի հետ։ Վերջիններս շուտով ստեղծում են Ոթերլինգ Կուպեր բրենդը, որն իր առանձին տեղն էր զբաղեցնում Լոնդոնի և Շեֆիլդի Թոփ Շոթի խանութներում[6][7][8]։
Խանութները տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆրիկա |
Ամերիկա |
Ասիա |
Եվրոպա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Scarlett Kilcooley-O'Halloran (2014 թ․ օգոստոսի 13). «Topshop Expands In China». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Brewerton, David (2011 թ․ մարտի 15). «Raymond Burton obituary». The Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Devoted to Women: Reduced Guide to the Sales – II». No. 56365. The Times. 1965 թ․ հուլիսի 5.
- ↑ «Gerald McCann». vam.ac.uk. Victoria & Albert Museum. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «The London Look in Norwich». No. 56791. The Times. 1966 թ․ նոյեմբերի 17.
- ↑ Glynn, Prudence (1968 թ․ մարտի 5). «Long skirts at short prices». No. 57192. The Times.
- ↑ «Bargain Time». No. 57292. The Times. 1968 թ․ հուլիսի 2.
- ↑ Stone, Margaret (1978 թ․ հունիսի 29). «All weather clothes of all work». No. 60340. The Times.