* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Իբրահիմա Բալդե (ֆր.՝ Ibrahima Baldé, ապրիլի 4, 1989(1989-04-04)[1][2], Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, ՉՖՌ ակումբի հարձակվող։ Մասնակցել է 2012 թվականին Լոնդոնում անցակացված ամառային օլիմպիական խաղերին։
2006 թվականին Իբրահիմա Բալդեն մեկնել է Արեգնտինա, որտեղ խաղացել է «Արգենտինոս Խունիորս» և «Վելես Սարսֆիլդ» ակումբների երիտասարդական թիմերում։
2008 թվականից մինչև 2010թվականը Իբրահիմա Բալդեն խաղացել է «Ատլետիկո Մադրիդ Բ» ակումբում (18 խաղ, 8 գոլ), 2010-2011 թվականներին հանդես է եկել Ատլետիկո Մադրիդի գլխավոր թիմում (18 խաղ, 3 գոլ)։ 2010/11 մրցաշրջանը վարցաշրջանով անցկացրել է «Նումանսիա» ակումբում (18 խաղ, 6 գոլ)։ 2011 թվականի ապրիլի 13-ին եռամյա պայմանագիր է կնքել «Օսասունայի» հետ[3]։
2012 թվականի հուլիսին Բալդեն տեղափոխվել է «Կուբան», ինչի մասին պաշտոնապես հայտարարվել է հուլիսի 19-ին[4]։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար ակումբը վճարել է 3,5 մլն եվրո։ Այդ գումարի մեկ երրորդը՝ 1,16 մլն եվրո, ստացել է մադրիդ «Ատլետիկոն», որի կազմում սենեկալցի խաղացողը խաղացել է 2008-2011 թվականներին։
«Կուբանի» կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 27-ին «Վոլգա» ակումբի դեմ խաղում, որի ընթացքում դուբլ է ձևակերպել[5]։ Ռուսաստանի առաջնության 2012/13 մրցաշրջանում Բալդեն անցկացրել էընդանուր առմամբ 23 խաղ և խփել 8 գոլ։
2013 թվականի օգոստոսի 22-ին Եվրոպա լիգաի որակավորման փուլի՝ Նիդերլանդական «Ֆեյենորդ» ակումբի դեմ խաղում բալդեն խփել է միակ գոլը և հաղթանակ պարգևել իր թիմին[6]։
2012 թվականի հունիսի 2-ին Բալդեն կատարել է իր նորամուտը Սենեգալի հավաքական կազմում՝ մասնակցելով 2014 թվականի աշխարհի առաջնության նախնտրական փուլի՝ Լիբերիայի հավաքականի դեմ խաղին[7]։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմոմ։ Նույն թվականին Իբրահիման հավաքականի կազմում մասնակցել է Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նամասնակցել է բոլոր 3 խաղերին և գոլ խփել ապագա չեմպիոն Մեքսիկայի հավաքականի դարպասը[8]։