Նովորոսիսկի «Չեռնոմորեց» ակումբի սան է, 1995-1997 թվականներին խաղացել է այնտեղ։ 1995 թվականի օգոստոսի 5-ին, Մոսկվայի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում նշեց իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում[2]։ Նույն տարվա սեպտեմբերի 7-ին Մոսկվայի "Լոկոմոտիվի" ակումբի դեմ խաղում առաջին անգամ դուրս եկավ մեկնարկային կազմ[3]։ 1998 թվականին խաղացել է «Անապու» ակումբում, որից հետո անցել է ՑՍԿԱ-ի կազմ։ «Բանակայինների» ակումբում չմասնակցելով ոչ մի խաղի, մեկնել է «Ռուբին» ակումբ, բայց չկարողանալով ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում վերադարձել է «Անապու»։