Իմ դրախտը (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Իմ դրախտը»
«Իմ դրախտը» սինգլի շապիկը (Մաքսիմ, 2007)
Մաքսիմի սինգլը
«Իմ դրախտը» ալբոմից
Թողարկվածհոկտեմբերի 2, 2007
Ֆորմատտեսահոլովակ
Ձայնագրված2007
Տևողություն3 րոպե 32 վայրկյան
ԼեյբլGala Records
ՊրոդյուսերՄարինա Մաքսիմովնա
Մաքսիմի սինգլների ժամանակագրություն
«Ветром стать»
(2007)
«Իմ դրախտը»
(2007)
«Научусь летать»
(2008)

«Իմ դրախտը», (ռուս.՝ «Мой рай»), ռուս երգչուհի Մաքսիմի (Մարինա Մաքսիմովնա) երգը, որը թողարկվել է որպես իր երկրորդ համանուն ալբոմի առաջին պաշտոնական սինգլը։

Երգը դարձել է ալբոմի առաջին պաշտոնական սինգլը և չորրորդ սինգլը, ողջ կարիերայի ընթացքում, որը գրավել է ԱՊՀ երկրների ռադիո հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ալբոմի հաջողությունից հետո Մաքսիմն ասել է, որ զգացել է երկրորդ ալբոմի սինդրոմ՝ վախենալով ձայնասկավառակի ձախողումից։ Նրա խոսքով՝ սկզբում շատ է մտածել երկրորդ ալբոմը կոմերցիոն տեսանկյունից հաջողակ դարձնելու մասին, բայց հետո սկսել է պարզապես գրել այն երաժշտությունը, որը նրան դուր է եկել. «Ես, ցավոք սրտի, պարզապես մարդ եմ։ Եվ եթե ինչ որ մեկն ասի, որ դա ընդհանրապես նշանակություն չունի, ես ոչ մի դեպքում նրան չեմ հավատա, քանի որ, ինչքան էլ որ ես հեռու լինեմ նման դեպքերից, դրանցից խուսափել չեմ կարող։ Առաջին ալբոմի հաջողությունից և հաջող վաճառքից հետո ես որոշեցի, որ պետք է շարունակել նույն տեմպով և ոչ մի դեպքում կանգ չառնել։ Բնականաբար, ուղեղն սկսում է շատ աշխատել, ի հայտ է գալիս ինչ որ կոմերցիոն ջիղ, աշխատանքային տրամադրություն… և, անկասկած, ես շատ մտահոգ էի այնքան ժամանակ, մինչև ընդհանրապես ամեն ինչ թողեցի և որոշցի, որ ինձ համար միևնույն է»[1]։ «Billboard» ժողովածուի ռուսական թողարկման մեջ նշվել է, որ այդ ժամանակահատվածում Մաքսիմը «չի ծախսել իր ուժերը մասնակցելով ժամանցային հաղորդումների և այլ հեռուստատեսային նախագծերի, փոխարենը, ամբողջովին կենտրոնացել է սկավառակի ստեղծման աշխատանքների վրա»[2]։

Երգչուհու խոսքերով, նա ինչ որ պահից սկսած դադարել է ուշադրություն դարձնել մարդկանց կարծիքներ վրա. «… ես հասկացա, որ մարդկանց ընկալումները տարբեր են և դրանցից անհնար է խուսափել, դու կարող ես անել նույնը, ինչ անում էիր նախկինում, և դա կարող է չգոհացնել մարդկանց երկրորդ անգամ։ Հետո ես պարզապես ինձ հավաքեցի և սկսեցի անել այն ինչ ես եմ ցանկանում՝ հաշվի չառնելով ոչ ոքի կարծիքը»[3]։

«Мой рай» երգը դարձել է նոր ալբոմի առաջին սինգլը։ Երգչուհու խոսքով կոմպոզիցիան գրվել է Սանկտ Պետերբուրգում։

Երգն ամբողջովին պիտերյան է, առաջին նոտայից մինչև վերջինը։ Սա զգացողությունների մասին է։

Ես դա գրել եմ երկրպագու աղջկա տեսանկյունից։ Ոմանք կարծում են, որ երգում նկարագրված է որոշ մարդկանց վերաբերմունքն իմ հանդեպ։է «Трудный возрас» ալբոմից սկսած ինձ ասում են, որ ես գրում եմ մարդկանց այն մտքերը, որոնք չեն կարող ասել դիմացինին, իսկ ես հենց այդ մասին եմ խոսում։ Այստեղ ես գրել եմ այն, ինչ ցանկանում էի ասել։

Երաժշություն և լիրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Мой рай» երգը փոփ-ռոք է, որը ձայնագրվել է 4/4 չափով։ Երգի տեքստն ու երաժշտությունը գրել է Մաքսիմը, նա նաև համարվում է երգի պրդյուսերը։ Երգը գրվել է Սանկտ Պետերբուրգում երգչուհու հյուրախաղերի ժամանակ[4]։ Երգի ձայնագրությանը մասնակցել են երգչուհու խմբի երաժիշտները, այդ պատճառով այն ձայնագրվել է կենդանի գործիքներով՝ դաշնամուր, բաս, կիթառ, հարվածային գործիքներ։ Բացի այդ, կոմպոզիցիան աչքի է ընկնում Անատոլի Սթելմաչենկի սոլո կատարմամբ (էլեկտրոկիթառի վրա)։ Երգը ձայնագրվել է ռե մինոր տոնայնությամբ։ Առաջաբանը, առաջին տունը և կրկներգերն ուղեկցվում են դաշնամուրային կատարմամբ, ընդ որում ակորդներով, որոնք նման են անձրևի կաթիլների[5]։

Երկրորդ տան մեջ դաշնամուրային ակորդներին ավելանում են բաս-կիթառն ու ռիթմ-սեկցիան։ Այնուհետև հնչում է սոլո-կիթառն ու վերջին կրկներգը կատարվում մոդուլյացված (մեկուկես տոն բարձր տոնայնության մեջ)։ Կրկներգը կառուցված է հետևյալ ակորդների հաջորդականությամբ՝ Dm — Gm7 — C7 — F — B♭ — Gm7 — A7 — Dm — A7 — Dm[5]:

Ըստ Մաքսիմի, երգը գրված է հայտնի մարդու հանդեպ սիրո մասին։ «VashDosug.ru» կայքին տրված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե ինչ է նշանակում «լավ է, որ նա չգիտի իմ մասին» երգի տողերը, նա պատասխանել է. «դա հայտնի մարդու մասին պատմություն է։ Բնականաբար, ես տարբեր դերասանների, երաժիշտների երկրպագու էի։ Սիրահարվում էի նրանց… Ես պարզապես շատ լավ գիտեմ այդ վիճակը՝ սիրահարվածություն անհասանելի կերպարին, որի մասին, ինչպես դու ես կարծում, ամեն ինչ գիտես»[6]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի նկարահանումների մասին հայտնի է դարձել 2007 թվականի հոկտեմբերի 1-ին։ «Showbiz.ru» կայքում ասվել է, որ հոլովակի մեջ լինելու են էմոցիոնալ էրոտիզմի և առեղծվածային տարրերեր[7]։ Նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 7-8 և ռեժիսորը եղել է Իրինա Միրոնովան, որը երգչուհու համար նկարահանել է նաև «Знаешь ли ты» և «Ветром стать» հոլովակները։ Օպերատորը Պավել Կապինոսն է, որը նախկինում աշխատել է «Մումիյ Տրոլլ» խմբի հոլովակների վրա։ Մաքսիմի ոճաբանը եղել է Ալեքսանդրա Բելոուսը։

Նկարահանումներն առաջին օրն անց են կացվել Спас на Крови տաճարի դիմաց։ Մաքսիմը հագել է հատուկ պարաններով ամրացված համազգեստ՝ թռիչքիձ տեսարանը նկարահանելու համար։ Նույնանման սարքավորումներ օգտագործվել են «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմի այն տեսարանում, որտեղ Աննա Կովալչուկը, որը մարմնավորում էր Մարգարիտային, թռչում էր ցախավելով։ Հետո տեղափոխվել են Գրիբոյեդովի ջրանցքի վրա գտնվող բնակարաններից մեկը։ Երկրորդ օրը նկարահանումները տեղի են ունեցել պետերբուրգյան ակումբներից մեկում, որտեղ ընթանում էր ռոք համերգ։ Այս տեսարաններում նկարահանվել են երաժիշտներ և երգիչներ[8]։

Առաջին անգամ թողարկվել է «Rambler.ru» կայքում 2007 թվականի նոյեմբերի 5-ին[9]։ Նոյեմբերի 10-ից հոլովակն սկսել են ցուցադրել երաժշտական ալիքներով։

2021 թվականի մայիսի դրությամբ երգչուհու յութուբյան պաշտոնական ալիքում հոլովակն ուներ շուրջ 15 միլիոն դիտում[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլովակն սկսում է Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում, որտեղ քամին քշում է աշնանային տերևները։ Այնուհետև սկսում է երաժշտությունը և ցուցադրվում է հավաքույթի կադրերը։ Երաժշտական խումբը սկսում է ելույթը, իսկ երգչուհին կանգնած է ամբոխի մեջ և նայում է կիթառահարին։ Այնուհետև Մաքսիմը հեռանում է հավաքույթից և միկրոֆոնը ձեռքում քայլում է քաղաքի փողոցներով։ Ցուցադրվում են նաև դրվագներ, որտեղ Մաքսիմը միայնակ կիթառ է նվագում։

Այնուհետև երգչուհին մոտենում է կամուրջին, որտեղից սկսում է բարձրանալ երկինք և եգել երկրորդ տունը։ Սոլո կատարման ընթացքում ցուցադրվում է սիրո տեսարան, որտեղ Մաքսիմը և կիթառահարը, որին նա նայում էր հոլովակի սկզբում, սավառնում են օդում։

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ սկսել է կատարել կոմպոզիցիան իր երկրորդ համերգային շրջագայության ժամանկ։

2007 թվականաին Մաքսիմը կատարել է երգը «Ты суперстар!» հեռուստատեսային ծրագրի եթերում[11]։

2008 թվականին երգը կատարվել է կենդանի նվագակցությամբ, լարային նվագախմբի ուղեկցությամբ, Muz-TV մրցանակաբաշխության ժամանակ[12]։

2009 թվականի նոյեմբերի 30-ին երգչուհին կատարել է կոմպոզիցիան Մոսկվայի Կարմիր հրապարակում հեռուստատեսային համերգի ժամանակ՝ նվիրված 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոյի շնորհանդեսին։ Կատարումն ուղեկցվել է գեղասահորդուհի Իրինա Սլուցկայայի ելույթով[13][14]

Քավեր տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոք կատարող Տատյանա Զիկինան ներկայացրել է քավեր տարբերակ, որը բավականին տարբերվում է բնօրինակից։ Երգը ստացվել է ավելի մռայլ և կոչվում է «Իմ դժոխք»[15]։ Տատյանան իր տարբերակը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Այս երգը նախատեսված էր ստեղծել որպես քավեր, միայն փոփոխված տեքստով։ Ես սիրում եմ Մաքսիմին… Իհարկե, այս տեսակի տեքստերին դժվար է լուրջ վերաբերվել և ես միտումնավոր փորձել եմ գրել այս երգի լուրջ և ցինիկ տարբերակը։ Սա կիթչ է, իհարկե»[16]։ 2008 թվականին «Սև Օբելիքս» «Արդա» և «Mechanical Poet» մելոդիկ մետալ խմբերի անդամները ձայնագրել են երգի քավեր տարբերակը հարդ ռոք ոճի մեջ[17]։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը գլխավորել է ԱՊՀ երկրների ռադիոշքերթները և զբաղեցրել է առաջին հորիզոնականը 7 շաբաթ՝ դառնալով Մաքսիմի ամենահաջողակ ռադիոսինգլն այդ պահին[18]։ Երգը դարձել է Մաքսիմի ամենահաջող կոմպոզիցիաներից մեկը Ռուսաստանում՝ տարածվելով 1 միլիոն 200 հազար խմբաքանակով[19]։

Սինգլը հասել է 16-րդ հորիզոնականին լատվիական ռադիոշքերթում[20]։ 2008 թվականի սեպտեմբերյան հիթ-շքերթում երգը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Բելառուսում և 3-րդ հորիզոնականը՝ Ուզբեկստանում[21]։ Այն զբաղեցրել է նաև European Hot 100-ի 56-րդ հորիզոնականը[22]։

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռադիոսնգլ[23]
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Мой рай»  Մարինա Մաքսիովա 3:32
2. «Мой рай» (DJ Oleg-Off Remix)Մարինա Մաքսիովա 3:26
3. «Мой рай» (Remix DJ Vini)Մարինա Մաքսիովա 3:30

Շաբաթական շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր/տարածաշրջան (Շքերթ) Բարձրագույն դիրք
Անկախ Պետությունների Համագործակցություն Tophit Ընդհանուր Топ-100[24] 1
Անկախ Պետությունների Համագործակցություն Tophit Топ-100 ըստ հայտերի[24] 1
Ռուսաստան Tophit Մոսկովյան Топ-100[25] 1
Ուկրաինա Tophit Ոկրաինական Топ-100[26] 315
Ուկրաինա Tophit Կիևյան Топ-100[26] 320
Լատվիա Լատվիական Топ-50[27] 16
Եվրոպա Եվրոպական Hot 100[28] 56
ՌուսաստանՈսկե գրամոֆոն[29] 1

Ամսական շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր/ տարածաշրջան (շքերթ) Բարձրագույն դիրք
ԱՊՀ Tophit Ընդհանուր top-100[30] 1
Ռուսաստան Tophit Մոսկովյան top-100[31] 1
Բելոռուս top-10 RBT[32] 5
Ուզբեկիսատն top-10 RBT[33] 1

Եռամսյա շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր/ տարածաշրջան (Շքերթ) Բարձրագույն դիրք
Վրաստան Թոփ-10 RBT[34] 2
Տաջիկստան Թոփ-10 RBT[34] 1
Ուզբեկստան Թոփ-10 RBT[33] 3

Տարեկան շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Страна/территория (Чарт) Высшая позиция
ԱՊՀ Tophit Ընդհանուր Թոփ-200[35] 54
ԱՊՀ Tophit Ընդհանուր Թոփ-200 (рус.)[36] 27
ԱՊՀ Tophit Թոփ-200 ըստ հայտերի[37] 4
Ռուսաստան Tophit Մոսկովյան Թոփ-200[38] 80
Լատվիա Լատվիական Թոփ-500[39] 263

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «МакSимальный эффект / GLAM-BLOG / Звезды / Женский журнал Glamour». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  2. «Макsим - Мой рай - Рецензии». MSN Музыка. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  3. «М-радио свежие новости » Архив блога » МакSим: "Я самый обычный человек"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. Информация об исполнителе
  5. 5,0 5,1 «Аккорды к песне Мой рай». akkordy.su (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  6. Клубы: Юное дело МакSим | Vashdosug.ru
  7. http://www.showbiz.ru/news/13970.html (չաշխատող հղում)
  8. «Максим сняла новый клип — Поп NEWSmusic.ru». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «Её рай » Лента новостей ОКО». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  10. Տեսանյութը ՅուԹյուբում
  11. МакSим поёт песню «Мой рай» в программе «Ты — супер стар» | Видео | МакSим | Женский журнал Lady.ru(չաշխատող հղում)
  12. http://vision.rambler.ru/users/cyaka1/1/2/ (չաշխատող հղում)
  13. МакSим feat Слуцкая — Мой рай — YouTube
  14. «МакSим споет на Красной площади .::. Новости Шоу-Бизнеса .::. Русское Радио». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  15. «Афиша. Татьяна Зыкина в 16Тонн | HeavyMusic.ru — музыкальный информационный портал». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  16. В Интернете появилась новая песня Татьяны Зыкиной «Мой ад» // Экспресс газета
  17. «Mastersland — ЧО,АРДА и MECH-POET совместно записали новый кавер ;)». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  18. «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
  19. «Шоу-бизнес. Ру — Новости музыки, новости шоу-бизнеса, рецензии — EMI меняет диски на цифру». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  20. «Latvian Airplay Top 50, 2007.12.30». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  21. «Рейтинги. RBT: Компания ИММО сообщает рейтинг ТОП-10 лидеров продаж RBT в сетях операторов сотовой связи Узбекистана в июне 2008 года». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  22. «Europe Official Top 100 @ Top40-Charts.com — Songs & Videos from 49 Top 20 & Top 40 Music Charts from 30 Countries». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  23. «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  24. 24,0 24,1 https://tophit.ru/ru/tracks/9668/
  25. «tophit.ru: Weekly Airplay Top Hit 100 Moscow». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  26. 26,0 26,1 МакSим — Мой рай(послушать музыку, посмотреть видеоклип)
  27. http://www.lanet.lv/news/airplay/2007/071230lv.html
  28. https://top40-charts.com/chart.php?cid=31&date=2008-02-16
  29. «Хит-парад «Золотой Граммофон». Голосование online. .::. Русское Радио». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  30. «tophit.ru: Monthly General Airplay Top Hit 100». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  31. «tophit.ru: Monthly Airplay Top Hit 100 Moscow». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  32. http://www.cforum.ru/news/article/066799.htm
  33. 33,0 33,1 http://www.mforum.ru/news/article/067979.htm
  34. 34,0 34,1 Procontent.ru. «Десять самых популярных RBT-мелодий от ИММО за 1-й квартал 2009». procontent.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  35. «tophit.ru: Yearly General Airplay Top Hit 200». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  36. «tophit.ru: Yearly Russian Airplay Top Hit 200». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  37. «tophit.ru: Yearly Audience Choice Top Hit 200». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  38. «tophit.ru: Yearly Airplay Top Hit 200 Moscow». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  39. «Visatzītākās dziesmas Latvijā 2007. gadā / Latvian Airplay Chart, 2007». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  40. Абсолютным победителем Премии Муз-ТВ 2008 стала МакSим | Новости шоу-бизнеса и музыки NEWSmuz.com (экс-NEWSmusic.ru)
  41. «Песня года 2008. День первый» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի տեսահոլովակը ՄաքՍիմի պաշտոնական ՅուԹյուբյան ալիքում