Jump to content

Ինգա Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ինգա Նալբանդյան
Ծնվել է1879
ԾննդավայրՍոլերոդ, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Վախճանվել է1929
Վախճանի վայրԿոպենհագեն, Դանիա
Մասնագիտությունբանաստեղծուհի և դեսպան
Քաղաքացիություն Դանիա և  Հայաստանի Առաջին Հանրապետություն

Ինգա Նալբանդյան (օրիորդական անունը` Հենրիետտե Լուսինդե Քոլին, 1879, Սոլերոդ, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - 1929, Կոպենհագեն, Դանիա), դանիացի գրող և բանաստեղծուհի[1], Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանը Դանիայի թագավորությունում (1918-1920)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգա Նալբանդյանը (Հենրիետտե Լուսինդե Քոլին), ծնվել է 1879 թվականին դանիական Սոլերոդ քաղաքում` ազնվատոհմ Յոնաս Սիգիզմունդ Քոլինի ընտանիքում։ Ծննդավայրում կրթությունը ստանալուց հետո, մեկնել է Շվեյցարիա` ֆրանսերենի դասեր առնելու։ Այնտեղ հանդիպել է ապագա ամուսնուն` Պաուլ Նալբանդյանին։ 1904 թվականին նրանք ամուսնացել են։ 1909 թվականին ամուսնու հետ ճամփորդել է Կոստանդնուպոլիս։ Ամուսինը ստանձնել է հայկական գիմնազիայի տնօրինությունը, իսկ Ինգան աշխատանքի է անցել տեղի հայկական հիվանդանոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերը սանձազերծում են հայերի կոտորածները Օսմանյան կայսրության տարածքով մեկ։ Ինգայի ամուսինը ծանր հիվանդանում է և շուտով մահանում։ Ինգա Նալբանդյանին ոչինչ չի մնում անելու, քան փրկել երեխաներին։ Նա վերադառնում է հայրենիք և հաստատվում Կոպենհագենում, որտեղ էլ 1929 թվականին հեռանում է կյանքից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգա Նալբանդյանն ունի հարուստ հրատարակչական կենսագրություն, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ 1916 թվականին մազապուրծ հասնելով Դանիա, նա ձեռնամուխ է լինում թղթին հանձնելու իր տեսածն ու լսածը։ Երեք տարում գրում է պատմվածքների մի ամբողջ շարք և եռագրությունը, որը եվրոպական հասարակության համար հանդիսացավ Հայոց ցեղասպանության մասին գրելու առաջին փորձը։ Ինգայի գրքերը թարգմանվել են շվեդերեն, անգլերեն, ֆլամանդերեն և ֆրանսերեն։ Ավելի ուշ Ինգան սկսում է համագործակցել Ազգերի լիգայում Դանիայի պատվիրակ Հեննի Ֆորչհամերի հետ` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների իրավունքների։

Միջոցառում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունենում դանիացի գրող, հայասեր Ինգա Նալբանդյանի ծննդյան 135 ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ինգա Նալբանդյանի թոռը` Ֆրանս Նալբանդյանը։ Միջոցառմանը ներկայացվել էր Ինգա Նալբանդյանի դեռևս 1917 թվականին «Քո եղբոր արյունն է կանչում» եռապատումի հայերեն թարգմանությունը։ Աշխատանքը բաղկացած է երեք գրքերից` Մեծ ցավը, Ճակատագրով պատժվածները, Սպիտակ դաշտը։ Դանիերենից թարգմանություննը կատարել է Հասմիկ Կուրղինյանը։ Միջոցառմանը տեղի ունեցել նաև Ինգա Նալբանդյանի 135-ամյակի առթիվ հրատարակված փոստային բացիկի մարման արարողություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]