Իսկենդերունի գավառ
Գավառակ | |
---|---|
Իսկենդերուն | |
Վարչական տարածք | Կիլիկիա |
Վիլայեթ | Ադանայի վիլայեթ |
Այլ անվանումներ | Ալեքսանդրեթ, Ալեքսանդրետ, Ալեքսանդետտա, Իսքենդերուն, Իսքենտերուն |
Տեղաբնականուն | իսկենդերունցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Իսկենդերուն, գավառ (գավառակ) Կիլիկիայում, Ադանայի նահանգում։ Կենտրոնը Ալեքսանդրետտա քաղաքն էր։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածվում էր Դաշտային Կիլիկիայում, պատմական Հայոց ծոցի շրջանում։ Ունի արգավանդ ու բերրի հող։ Տեղ-տեղ ճահճուտներ են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915-1920 թվականների Մեծ եղեռնի բռնագաղթի և կոտորածների պատճառով գավառակն ամբողջովին հայաթափ եղավ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1894 թվականին ուներ 24000 բնակիչ, որոնից միայն 7000-ը քաղաքաբնակ էին։ 1918-1920 թվականներին գավառակում ապրում էին 18 000 հայեր։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, դածտավարություն, պտղաբուծությունն ու անասնապահությունն էր։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1905 թվականին գավառն ուներ 24 գյուղ, որից մի քանիսը՝ հայաբնակ[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 540
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|