«Իսպանական տարբերակ» (ռուս.՝ «Испанский вариант»), Էրիկ Լացիսի ֆիլմը, որը նկարահանվել է Յուլիան Սեմյոնովի համանուն վեպի հիման վրա 1980 թվականին[1][2]։ Վեպը մտնում է շտիրլիցիանայի մեջ, սակայն ֆիլմում խորհրդային հետախուզության ռեզիդենտ հերոսի անունն այլ է։
1930-ական թվականների վերջ, Իսպանիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը։ Իսպանիայի երկնքում արդեն թռչում են սև «Մեսրեշմիտտները»։ Լատվիացի հակաֆաշիստ լրագրողը, որն աշխատում է խորհրդային հետախուզության համար, «Մեսսերշմիտի» տեխնիկական տվյալներն ստանալու նպատակով մտնում է գերմանական հետախուզության բարձրագույն շրջանակներում։ Համոզվելով փաստաթղթերի գերգաղտնի լինելու մեջ՝ հետախույզը որոշում է ինքնաթիռ առևանգել։