Իվոն Ուոքեր-Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվոն Ուոքեր-Թեյլոր
Ծնվել էապրիլի 16, 1931(1931-04-16)[1]
Մահացել էհոկտեմբերի 25, 2006(2006-10-25)[1][2] (75 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՈւիլբերֆորսի համալսարան
Մասնագիտությունacademic administrator
ԱշխատավայրՈւիլբերֆորսի համալսարան
Ծնողներհայր՝ D. Ormonde Walker?

Իվոն Ուոքեր-Թեյլոր (ապրիլի 16, 1931(1931-04-16)[1] - հոկտեմբերի 25, 2006(2006-10-25)[1][2]), ամերիկացի ակադեմիական ադմինիստատոր էր ով եղել է ՈՒիլբերֆորս համալսարանի 16-րդ նախագահը։ Նա առաջին կին աֆրոամերիկացի քոլեջի նախագահն էր Միացյալ Նահանգներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒոքեր-Թեյլորը ծնվել է 1931 թվականի ապրիլի 16-ին։ Նա Եվա Էմմա Ռևալիոնի և Դուգալ Օրմոնդ ՈՒոքերի(1890–1955) դուստրն էր։ Նրա հայրը Աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպասական եկեղեցու եպիսկոպոս էր և Ուիլբերֆորս համալսարանի տասներորդ նախագահը[3]։

Նա հաճախել է ՈՒիլբերֆորսի համալսարան , Բոստոնի համալսարան և Կանզասի համալսարան[4]։ Նա սկսեց իր ուսուցչական կարիերան որպես ավագ դպրոցի ուսուցչուհի , դառնալով քոլեջի պրոֆեսոր 1950-ականներին[5]։

1970-ականներին եղել է ադմինիստրատիվ աշխատող Ուիլբերֆորսում ՝ սկզբում ակադեմիական դեկան , այնուհետև քոլեջի ռեկտոր[5]։

1984 թվականին Ուքեր-Թեյլորը նշանակվեց Ուիլբերֆորս համալսարանի 16-րդ նախագահը ` դառնալով ԱՄՆ-ի քոլեջի առաջին աֆրոամերիկացի կին նախագահը[6]։ Նա եղել է նախագահ մինչև թոշակի անցնելը ` մինչև 1988 թվականը։ Նա շարունակեց աշխատել Կենտրոնական պետական համալսարանում որպես պրոֆեսոր , այնուհետև որպես Փեյնի աստվածաբանական ճեմարանի ժամանակավոր նախագահ[5]։

ՈՒոքեր-Թեյլորը շատ հասարակական կազմակերպությունների անդամ էր , այդ թվում ՝ The Links, NAACP և եղել է «Ալֆա Կապպա Ալֆա» կանացի կազմակերպության ոսկե անդամը ։ Նա եղել է Աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցու ակտիվ անդամ՝ ծառայելով որպես երգչախմբի ղեկավար և հոգաբարձու*[4]:

Ուոքեր-Թեյլորը մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 25-ին[4]։ 2000 թվականին նա ընդունվել է Օհայոյի կանանց փառքի սրահ[5]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Smith J. C. Notable Black American Women
  2. 2,0 2,1 2,2 https://aaregistry.org/story/yvonne-walker-taylor-a-willberforce-icon/
  3. «Dougal Ormonde Beaconfield Walker». OhioPix. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Yvonne Walker Taylor, Educator». African American Registry (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Biography of Yvonne Taylor». Ohio Women's Hall of Fame. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  6. «Yvonne Walker-Taylor». National Afro-American Museum and Cultural Center. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.