Լալվարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լալվարի», գլգլան, հայկական տեխնիկական խաղողի ուշահաս սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Մշակում են հյուսիս-արևելյան խաղողագործական գոտում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևը՝ կլորավուն, հնգաբլթակ կամ եռաբլթակ, երբեմն՝ ամբողջականի նման, թույլ կտրտված, լերկ, հարթ, փայլուն։ Ծաղիկը՝ երկսեռ։ Ողկույզը՝ միջին մեծության և մեծ, կոնաձև, երբեմն՝ թևավոր, խիտ, հազվադեպ նոսր։

Պտուղը՝ միջին խոշոր կամ խոշոր, հակառակ ձվաձև, ծայրակողմը՝ ավելի լայնացած, կանաչավուն, արևահայաց կողմում՝ բաց սաթագույն, մաշկը՝ կոպիտ, հաստ մոմաշերտով, պտղամսից դժվար անջատվող, շագանակագույն կետերով, պտղամիսը՝ հյութալի, յուրահատուկ համով։ Բողբոջումից մինչև պտղի լրիվ հասունացումը՝ 160–170 օր։ Բերքատվությունը՝ 200-250 ց/հա։ Օժտված է բավականին բարձր ֆիլոքսերադիմացկունությամբ։ Բերքն օգտագործում են սեղանի գինիների և շամպայնի գինենյութերի պատրաստման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։