Լարի Ազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարի Ազունի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Թունիս
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1994(1994-03-23)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Մարսել, Ֆրանսիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Նիմ
Համար 5
Պատանեկան կարիերա
2000—2006 Ֆրանսիա Բյուրել
2006—2012 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2014 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 0 (0)
2013—2014 Ֆրանսիա Լորյան 2 (0)
2014—մինչև հիմա Ֆրանսիա Նիմ 26 (0)
Ազգային հավաքական
2010 Թունիս Թունիս (մինչև 16) 2 (0)
2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 3 (0)
2012—2013 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 14 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 2 (1)
2014 Ֆրանսիա Թունիս (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լարի Ազունի (ֆր.՝ Larry Azouni, մարտի 23, 1994(1994-03-23)[1][2], Մարսել, Ֆրանսիա), ֆրանսիացի և թունիսցի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս ֆրանսիական «Նիմ» ակումբում որպես եզրային կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարին ֆուտբոլով զբաղվել է 6 տարեկանից՝ խաղալով «Բյուրել» ակումբում։ 2006 թվականին նա միացել է «Մարսելի Օլիմպիկի» երիտասարդական ակումբին։

Լարիի դեբյուտը (պրոֆեսիոնալ ֆուտբոլում) կայացել է Եվրոպայի Լիգայի խմբային փուլում, Կիպրոսյան ԱԵԼ ակումբի դեմ խաղում։ Խաղը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 6-ին, Ազունին փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին[3]։

2013 թվականի սեպտեմբերի 2-ին, 1 տարի ժամկետով Լարին վարձակալության անցավ «Լորյան» ակումբ։ 2013 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Լարիի դեբյուտը դեպի առաջին լիգա։ «Լորյան»ը մրցում էր «Բաստին» ակումբի դեմ, որտեղ Լարին հայտնվեց խաղադաշտում 76-րդ րոպեին Ժերեմի Ալյադերայի փոխարեն։ Խաղը բարեհաջող ընթացքո չունեցավ Լարիի համար, քանի որ խաղադաշտ մուտք գործելուց 8 րապե անց կարմիր քարտ ստացավ կոպիտ վարքի համար[4]։ Ազունիին մասնակցություն է ունեցել նաև Ֆրանսիայի գավաթի և Ֆրանսիայի գավաթի Լիգայի խաղերին, սակայն այդ երկու առաջնություններից էլ նրա թիմը դուրս է մնացել[5][6]։

2014 թվականի ամռանը վերջացավ Լարիի վարձակալության ժամկետը, և նա նորից ետ վերադարձավ իր հին ակումբ՝ «Նիմ», որի հետ ևս 4 տարով երկարաձգեց պայմանագիրը։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին՝ 16 տարեկան հասակում, Ազունը երկու խաղ անցկացրեց Թունիսի պատանեկան հավաքականի կազմում։

2012 թվականին Լարին սկսեց հանդես գալ Ֆրանսիայի պատանեկան հավաքականում։ 2013 թվականին նա մասնակցեց Եվրոպայի առաջնությանը։ Առաջնությունում Լարին խաղաց 4 խաղ[7], այդ թվում եզրափակիչ հանդիպումը Սերբիայի հավաքականի դեմ, որտեղ Ֆրանսիացիները հաղթեցին 0:1 հաշվով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարի Ազունի» հոդվածին։