Լենե Մառլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենե Մառլին
Ի ծնե անունբուկմոլ՝ Lene Marlin Pedersen
Ծնվել էօգոստոսի 17, 1980(1980-08-17)[1] (43 տարեկան)
Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, երգերի հեղինակ, դաշնակահարուհի և կիթառահար
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլVirgin Records և EMI
Պարգևներ
Կայքlene-marlin.com
 Lene Marlin Վիքիպահեստում

Լենե Մառլին (նորվ.՝ Lene Marlin, օգոստոսի 17, 1980(1980-08-17)[1], Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա), նորվեգացի փոփ երգչուհի և երգերի հեղինակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում Մառլինն իր հեղինակային երգերը ձայնագրել է ընկերների և հարազատների համար։ 1997 թվականի ամռանը NRK-ի կողմից ձայնագրել է ձայներիզ, որն էլ դարձել է երգչուհու կարիերայի սկիզբը։

1998 թվականի հոկտեմբերի 12-ին լույս է տեսել Մառլինի առաջին սինգլը՝ «Unforgivable Sinner» անվանումով։ Երգն արագորեն գրավել է նորվեգական հիթ-շքերթների ամենաբարձր հորիզոնականը ավելի քան ութ շաբաթ։ Սինգլը նաև Նորվեգիայում ամենաարագ գնվածն է համարվել։

Լենե Մառլինի երկրորդ սինգլը՝ «Sitting down here», հիթ է դարձել Եվրոպայի մի շարք երկրներում։ Երգչուհու առաջին ալբոմը՝ «Playing My Game», տպագրվել է 2.5 միլիոն տպաքանակով՝ Եվրոպայում ձեռք բերելով պլատինե կարգավիճակ։ 1999 թվականին MTV-ի կողմից Մառլինը ճանաչվել է սկանդինավյան լավագույն երգչուհին։

2003 թվականին երգչուհին թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ «Another Day»: Նոր ալբոմի առաջին սինգլը՝ «You Weren’t There», զբաղեցրել է Նորվեգիայի և Իտալիայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Առաջին ալբոմի հաջողությունը Մառլին չի կարողացել կրկնել այս անգամ. այն սահմանափակվել է 1 միլիոն վաճառքով։

2005 թվականին Մառլինը թողարկել է իր երրորդ ալբոմը՝ «Lost In A Moment», որի առաջին սինգլը «How would it be» երգն է։

2009 թվականին դուրս է եկել հեղինակի չորրորդ ալբոմը՝ «Twist the Truth» անվանումով։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ

  • Playing My Game (1999) - տպաքանակը՝ 2.5 միլիոն օրինակ
  • Another Day + DVD (2003) - տպաքանակը՝ 2.5 միլիոն օրինակ
  • Lost in a Moment (2005) - տպաքանակը՝ 2.5 միլիոն օրինակ
  • Twist the Truth (2009)

Սինգլներ

Տարի Սինգլ Դիրքը հիթ-շքերթներում Ալբոմ
Իտալիա Իտալիա Նորվեգիա Նորվեգիա Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ճապոնիա Ճապոնիա Գերմանիա Գերմանիա Ֆրանսիա Ֆրանսիա
1998 «Unforgivable Sinner» 1 1 13 1 - - Playing My Game
«Sitting Down Here» 5 2 5 - 57 -
«Where I’m Headed» 1 1 31 - - 1
2003 «You Weren’t There» 1 1 59 - - - Another Day
«Another Day» 5 8 - - - -
«Sorry» 40 - - - - -
2005 «How Would It Be» 16 11 - - - - Lost In A Moment
«What If» 39 - - - - -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենե Մառլին» հոդվածին։