Լեոն Բեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոն Բեյլի
Leon Bailey
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Leon Bailey Butler
Քաղաքացիությունը Ճամայկա Ճամայկա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1997(1997-08-09)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ճամայկա
Հասակ 181 սմ
Քաշ 75 կգ
Դիրք ձախ վինգեր
Համար 9
Պատանեկան կարիերա
2009-2011 Ճամայկա Ֆենիքս Ակադեմիա
2011-2013 Ավստրիա Լիֆերինգ
2013-2015 Սլովակիա Տրենչին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Բելգիա Գենկ 56 (8)
2017-ներկա Գերմանիա Բայեր Լևերկուզեն 34 (9)
Ազգային հավաքական
2015 Ճամայկա Ճամայկա Մ23 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 17-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 17-ի, 2018

Լեոն Բեյլի (անգլ.՝ Leon Bailey, օգոստոսի 9, 1997(1997-08-09)[1], Ճամայկա), ճամայկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բայեր Լևերկուզենի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Բեյլին տեղափոխվեց բելգիական Գենկ Տրենչինից, որի ակադեմիային միացել էր 2013 թվականին[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ Սենտ Տրյուդենի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Դեսել Սպորտի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց նոյեմբերի 21-ին՝ Աուդ Հեվերլե Լյովենի դեմ խաղում[6]։ 2015-16 մրցաշրջանում Բեյլին ճանաչվեց Բելգիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[7][8]։ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի Ռապիդ Վիեննայի դեմ խաղում ճամայկացին դուբլ ձևակերպեց[9], և նրա խփած գոլերից մեկը ճանաչվեց 2016-17 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի լավագույն գոլ[10]։ Գենկի կազմում Բեյլին անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին Բեյլին 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բայեր Լևերկուզեն[11][12][13], թեև նրա ծառայություններով հետաքրքրված էին Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին[14]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 3-ին՝ Համբուրգի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի օգոստոսի 11-ին՝ Գերմանիայի գավաթի Կարլսռուհեի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց սեպտեմբերի 29-ին՝ Շալկե 04-ի դեմ խաղում[17]։ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Հանովերի դեմ խաղում Բեյլին դուբլ ձևակերպեց, սակայն հանդիպումը ավարտվեց 4-4 հաշվով[18]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 8-ին Ճամայկայի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում Բեյլին մասնակցեց Կայմանյան կղզիների դեմ ընկերական խաղին՝ այս հանդիպման ժամանակ գոլ խփելով տուգանային հարվածից[19]։ 2017 թվականի մարտին նա հայտարարեց, որ նա չի ընդունի Ճամայկայի ազգային հավաքականի հրավերը մինչև ֆուտբոլի մակարդակը Ճամայկայում չբարելավվի[20]։ 2017 թվականի սեպտեմբերին Բեյլին հայտարարեց, որ նրանք միշտ ցանկացել են, որ նա հանդես գա Ճամայկայում, սակայն նա խնդիրներ է ունեցել Ճամայկայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ 11-12 տարեկան հասակից[21][22]։ 2018 թվականի հունվարին Ճամայկայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վինֆրիդ Շեֆերը հայտարարեց, որ իր՝ հավաքականը մարզելու տարիներին նա ցանկացել է հրավիրել Բեյլիին Ճամայկայի հավաքական, սակայն Բեյլիի հայրը արգելափակել էր ամեն ինչ[23]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 17-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գենկ 2015–16 Յուպիլեր Լիգա 37 6 5 1 42 7
2016–17 19 2 4 0 12 7 35 9
Ընդհանուր 56 8 9 1 12 7 77 16
Բայեր Լևերկուզեն 2016–17 Բունդեսլիգա 8 0 0 0 2 0 10 0
2017–18 26 9 3 2 29 11
Ընդհանուր 34 9 3 2 2 0 39 11
Կարիերայի ընդհանուր 90 17 12 3 14 7 116 27

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելգիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2015–16[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Jamaica - L. Bailey - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  3. [www.esports.cz], Project: eSports.cz s.r.o. «AS Trencin expect an arrival of two talented Jamaicans». AS Trenčín (սլովակերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Sint-Truidense VV - KRC Genk, Aug 21, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  5. «KRC Genk - KFC Dessel Sport, Sep 23, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  6. «Oud-Heverlee Leuven - KRC Genk, Nov 21, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  7. 7,0 7,1 Limited, Jamaica Observer. «Leon Bailey named Young Player of the Season in Belgium». Jamaica Observer. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  8. «Leon Bailey: 10 things on Bayer Leverkusen's Jamaica-born flying winger | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  9. «Rapid Vienna - KRC Genk, Sep 15, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  10. UEFA.com. «Top ten goals of the UEFA Europa League season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  11. «Bayer Leverkusen beat Manchester United to top prospect Leon Bailey». Metro (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  12. «Bayer Leverkusen sign Leon Bailey from Genk». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  13. Richards, Alex (2017 թ․ հունվարի 31). «Bayer Leverkusen snap up Manchester United target in £13million deal». mirror. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  14. «Arsenal, Chelsea and Man United scrap for Bayer Leverkusen star Leon Bailey». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  15. «Hamburger SV - Bayer 04 Leverkusen, Feb 3, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  16. «Karlsruher SC - Bayer 04 Leverkusen, Aug 11, 2017 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  17. «FC Schalke 04 - Bayer 04 Leverkusen, Sep 29, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  18. «Hannover 96 - Bayer 04 Leverkusen, Dec 17, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  19. Limited, Jamaica Observer. «Late flourish sets stage for U-23 Boyz win over Cayman». Jamaica Observer. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  20. «Bailey won't play until Jamaican football improves». jamaica-star.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  21. Germany, kicker online, Nürnberg,. «Bailey: Bereit für Bayer - nicht für Jamaika». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  22. Smith, Rory (2018 թ․ ապրիլի 9). «The Jamaican Who Isn't Sure He Wants to Play for Jamaica». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  23. «Jamaikas Ex-Nationaltrainer Winfried Schäfer kennt Bailey ganz genau - „Leon ist einer wie Scholl!"». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  24. «Leon Bailey». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Բեյլի» հոդվածին։