Լուիզ Կաուցկի
Լուիզ Կաուցկի գերմ.՝ Luise Kautsky | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1864[1][2] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] |
Մահացել է | նոյեմբերի 1, 1944[2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Բիրկենաու համակենտրոնացման ճամբար |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Կարլ Կաուցկի |
Կուսակցություն | Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Բենեդիկտ Կաուտսկի, Կառլ Կաուտսկի, Ֆելիքս Կաուտսկի և Sophie Kautsky? |
Luise Kautsky Վիքիպահեստում |
Լուիզ Կաուցկի (գերմ.՝ Luise Kautsky (Ronsperger), օգոստոսի 11, 1864[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] - նոյեմբերի 1, 1944[2], Բիրկենաու համակենտրոնացման ճամբար), ավստրո-գերմանական ձախ քաղաքական գործիչ, Բեռլինի քաղաքային խորհրդի անդամ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական անկախ կուսակցությունից։ Կարլ Կաուցկիի երկրորդ կինը, Բենեդիկտ Կաուցկիի մայրը։
Սոցիալիստական շարժման ակտիվ մասնակից Լուիզա Կաուցկին Ռոզա Լյուքսեմբուրգի մտերիմ ընկերուհին էր, որի մահից հետո հրապարակել է նրա հետ նամակագրությունը։
1938 թվականին հրեալինելու պատճառով Գերմանիայից փախել է Նիդերլանդներ, որտեղ այրիացել Է։ Նացիստների կողմից բռնազավթված Նիդերլանդներում նա գտնվում էր Վեստերբրոքի տարանցիկ ճամբարում, որտեղից 1944 թվականին արտաքսվել է Օսվենցիմ, որտեղ էլ վախճանվել է, ըստ պաշտոնական եզրակացության` «սրտային անբավարարությունից» (այս ճամբարում սպանվածների ստանդարտ ձևակերպումը)։
Ամուսնացած էր, ուներ երեք երեխա, որոնցից Կառլը գինեկոլոգ էր (մահացել է 1938 թվականին), Ֆելիքսը (1953) տնտեսագետ էր, իսկ Բենեդիկտոսը` սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչ (1894-1960), որը 7 տարի է անցկացրել նացիստական համակենտրոնացման ճամբարներում, որից հետո ազատ է արձակվել Բուխենվալդից։
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Գայթաքար նախագծի շրջանակներում ի պատիվ Լուիզ Կաուցկիի հուշաքար է տեղադրվել Բեռլինում[4]։ 2011 թվականի հունվարին Բեռլինում Լուիզ և Կարլ Կաուցկիների նախկին տանը բացվել է թանգարան։
Լուիզ Կաուցկիի արխիվը գտնվում է Ամստերդամի սոցիալական պատմության ինստիտուտում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-Bibliographie — Stuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 96—97. — ISBN 978-3-88099-123-1
- ↑ «Stolperstein Windscheidstr. 31» (գերմաներեն). Berlin.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
Գրականության[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sigrid Schmid-Bortenschlager. Österreichische Schriftstellerinnen 1880-1938: Eine Bio-Bibliographie (Stuttgarter Arbeiten zur Germanistik). — Stuttgart: Heinz, 1982. — 209 с. — ISBN 978-3880991231
- Luxemburg, Rosa. Briefe an Karl und Luise Kautsky. (1896—1918). Ed. Luise Kautsky. Berlin: E. Laub’sche Verlagsbuchhandlung, 1923.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Կաուցկի» հոդվածին։ |
|