Լուսինե Ղարախանյան
Լուսինե Ղարախանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Ասկերան |
Քաղաքացիություն | ԼՂՀ |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Մասնագիտություն | հոգեբան |
Լուսինե Գաչայի Ղարախանյան (ծնվել է 13 օգոստոսի, 1978, ԱՀ Ասկերանի շրջան, գ. Նախիջևանիկ) ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1978 թվականի օգոստոսի 13-ին ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում։
- 1996 - 2000 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետում և ստացել հոգեբանի որակավորում։
- 2000 - 2002 թվականներին սովորել է նույն բուհի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի աստիճան հոգեբանություն մասնագիտությամբ։
- 2011 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Երևանի պետական համալսարանում՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- 2015 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 - 2001 թվականներին աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։
- 2001 - 2002 թվականներին դասավանդել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում։
- 2002 - 2004 թվականներին աշխատել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական և երիտասարդության հարցերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։
- 2004 - 2012 թվականներին՝ նույն նախարարության բարձրագույն և միջին մասնագիտական կրթության և գիտության բաժնի գլխավոր մասնագետ։
- 2012 - 2020 թվականներին զբաղեցրել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչի պաշտոնը։
- 2020 թվականի մայիսի 26-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։
- Նույն թվականին նշանակվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Անկուսակցական է։
ԱՀ Նախագահի 2022 թ. փետրվարի 8-ի հրամանագրով ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից և նշանակվել ԱՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում։ 2023 թ. սեպտեմբերի 19-ի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տեղափոխվել է Երևան։ 2024 թ. հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով նշանակվել է «Հովհաննես Թումանյանի թանգարանի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Շուրջ երեք տասնյակ գիտական հրապարակումների և մեկ մեթոդական ձեռնարկի հեղինակ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ LLC, Helix Consulting. «Լուսինե Գաչայի Ղարախանյան - Նախարարություններ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.