Jump to content

Լևոն Հակոբյան (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Հակոբյան
Ծնվել էփետրվարի 5, 1938(1938-02-05)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 26, 1999(1999-06-26) (61 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1960)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1980) և պրոֆեսոր (1985)
ՀայրԱլեքսանդր Հակոբյան

Լևոն Ալեքսանդրի Հակոբյան (փետրվարի 5, 1938(1938-02-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 1999(1999-06-26), Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1980 թ.), պրոֆեսոր (1985 թ.)։

Ալեքսանդր Հակոբյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում (1960-1994 թթ.), 1994-1999 թվականներին՝ ԵՊՀ քիմիական ֆակուլտետի ԳՀ մասում։ ՀՀ-ում գազաֆազ ռեակցիաների ԷՊՌ մեթոդով ուսումնասիրման նախաձեռնողներից էր։ Զբաղվել է պոլիմերների քիմիայով, մետաղակոմպլեքսային կատալիզատորների ներկայությամբ ացետիլենային միացությունների փոխարկումների և պոլիմերային կոմպոզիցիոն նյութերում պոլիմեր-պոլիմեր, պոլիմեր-լցանյութ փոխազդեցությունների ուսումնասիրությամբ։ Հայտնաբերել է բազմազուգորդված համակարգի ազդեցությամբ ֆունկցիոնալ խմբերի արտակարգ ակտիվացման երևույթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Հակոբյան (քիմիկոս)» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։