Լևոն Մեհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Մեհրաբյան
Ծնվել է1890
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1954
Մասնագիտությունմանկագիր և դրամատուրգ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԿարմիր ծիլեր
Լևոն Մեհրաբյան Վիքիդարանում

Լևոն Մկրտչի Մեհրաբյան (1890, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1954), հայ մանկագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիս քաղաքում։ 1912 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը և իրեն նվիրել մանկավարժական գործունեությանը։ Աշխատակցել է «Հոկտեմբերիկ», «Կարմիր ծիլեր» և «Հոկտեմբերյան սերունդ» պարբերականներին։

Նրա «Շեկլիկ Շեկո» և «Մանի» պիեսները երկար տարիներ խաղացվել են հայկական բեմերում։ Մահացել է 1954 թվականին[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շեկլիկ Շեկո, Թիֆլիս, 1926, 26 էջ[2]։
  • Պետիկի դեղատոմսը, Երևան, Հայպետհրատ, 1941, 5 էջ[3]։
  • Պատկերազարդ գիրքը, Երևան, Հայպետհրատ, 1955, 19 էջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 379.
  2. Մեհրաբյան, Լևոն Մկրտչի (1926). Շեկլիկ Շեկո։ Մանկական պիյէս 4 գործողութեամբ. Կարմիր ծիլերի գրադարան. Թիֆլիս: Տպ. Ժ.Տ.Գ.Խ. Պոլիգրաֆ-տրեստի 4-րդ.
  3. Մեհրաբյան, Լևոն Մկրտչի; Խիտրուկ, Ֆ Ս (1941). Պետիկի դեղատոմսը։ Հեքիաթ. Երևան: Հայպետհրատ.
  4. Մեհրաբյան, Լևոն Մկրտչի; Թոքմաջյան, Տիգրան Արմենակի (1955). Թաթիկյան, Շահեն Ստեփանի (ed.). Պատկերազարդ գիրքը։ Պատմվածք. Երևան: Հայպետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Մեհրաբյան» հոդվածին։