Խաչիկ Ասրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Ասրյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1970(1970-02-13) (54 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Խաչիկ Մայիսի Ասրյան (փետրվարի 13, 1970(1970-02-13), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ազգային, պետական, ռազմական գործիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար (2007-2018թթ․), «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության Նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ։

Կրթություն

  • 1977-1987 թթ. - սովորել և ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
  • 1991-1995 թթ. - սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։
  • 1998 թ. - Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասընթացների։
  • 2005-2009 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը՝«Փրկարար գործ» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն

  • 1988-1991 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավորարևելյան զինվորական օկրուգի ծովային հետևակում որպես զորամասի հրամանատարի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով։
  • 1996-1997 թթ. - Սյունիքի մարզային ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատար։
  • 2007 թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ[1]։
  • 2018 թվականի մայիսի 15-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից[2]։

Հասարակական և ստեղծագործական գործունեությունը

  • 1991-1994 թթ. - Սյունիքում ստեղծել է «Նժդեհյան գայլախումբ» ամենաերիտասարդ ջոկատը, որի հետ մասնակցել է Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին։
  • 1991-1995 թթ. - եղել է արևելյան մարտարվեստների մարզիչ։
  • 1992-1993 թթ. - նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը։
  • 1999 թ. - Սյունիքում հիմնադրել է Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը։
  • 1999 թ. - Կապանում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության 1-ին միջազգային կինոփառատոնը։
  • 2002 թ. - Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը։
  • 2003 թ. - հիմնադրել է «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխությունը։
  • 2003 թ. - հիմնադրել է Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը։
  • 2005 թ. - հիմնադրել է Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոնը։
  • 2005 թ. - հիմնադրել է Սյունիքի ուսանողների միությունը։

Պարգևներ և կոչումներ

  • Մովսես Խորենացու մեդալ (2013)[3]։
  • 1994 թ. Սյունիքի օլիմպիադայում 3 կմ վազքատարածությունում դարձել է բացարձակ չեմպիոն։
  • ՀՀ Նախագահի շնորհակալագիր (2008, 2011)։
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պատվավոր աշխատող (2014)։
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)։
  • «Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալ (2004)։
  • ԵԿՄ հուշամեդալ (2005)։
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ (2005)։
  • «Մահապարտ» ոսկյա հուշամեդալ՝ «Արծիվ Մահապարտներ» միության կողմից (2007)։
  • «Հանուն հայրենիքի» հուշամեդալ (2007)։
  • ՀՀ Քիք–բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալ (2007)։
  • Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալ (2007)։
  • «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամեդալով՝ Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից (2008)։
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալ (2008)։
  • «Ախթալա» լեռնահարստատցուցիչ կոմբինատի հուշամեդալ (2008)։
  • «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ (ԼՂՀ, 2008)։
  • «Վազգեն Սարգսյան» շքանշան՝ «Արծիվ մահապարտներ» միության կողմից (2009)։
  • ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալ (2009)։
  • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2009)։
  • «Հայոց Արծիվ» մեդալ՝ «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (2010)։
  • Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալ (2010)։
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալ (2010)։
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալ (2011)։
  • ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ (2011)։
  • «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալ (2011)։
  • ՌԴ անվտանգության դաշնության ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55-ամյակ» հուշամեդալ (2011)։
  • Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից՝ «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշան (2011)։
  • ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2011)։
  • ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալ (2013)։
  • Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալ (2013)։
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2013)։
  • Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի մեդալ (2014)։
  • «Միասնություն» Միջազգային Հասարակական Իրավապաշտպան Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշան (2014)։
  • Հայաստանի Ազգային Պարարվեստի միության «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալ (2015)։
  • Ավելի քան 160 պատվոգիր։

Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ, Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ, ունի սև գոտի։ Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Պահեստազորի գնդապետ է։

Ծանոթագրություններ

  1. Խ. ԱՍՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  3. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ