Խարշատ, Խորշատ (հնում՝ Ծանախ), գետ Հայկական լեռնաշխարհում։ Երկարությունը մոտ 137 կմ է, պատկանում է Սև ծովի ավազանին։ Սկիզբ է առնում Արևելա-Պոնտական լեռների Խաղտյաց լեռնաշղթայի հարավային լանջերից, մոտ 2340 մ բարձրությունից։ Հոսում է դեպի հյուսիս-արևմուտք՝ Զիգանայի, Տրապիզոնի և Գյումուշխանեի լեռնաշղթաների միջև ընկած գոգահովտով։ Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ աշնանը։