Խդրանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խդրանց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Այլ անվանումներԽոտորանց
Մակերես6.58 կմ²
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն48[1] մարդ (2011)
ՏեղաբնականունԽդրանցեցի
Ժամային գոտիUTC+4
Խդրանց (Հայաստան)##
Խդրանց (Հայաստան)
Խդրանց (Սյունիքի մարզ)##
Խդրանց (Սյունիքի մարզ)

Խդրանց, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Խդրանց է[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Սիրկատաս անունով[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղերից մեկի լեռնալանջերին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 10 կմ դեպի հյուսիս-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խդրանցում կա 1892 թ.-ի ավերակ եկեղեցի, գյուղից 2 կմ արևելք՝ Չորեքդռնի ավերակ վանքը, 1 կմ հյուսիս-արևմուտք՝ խաչքարեր և գերեզմաններ[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խդրանցի մշտական բնակչությունը կազմել է 48, առկա բնակչությունը՝ 46 մարդ[1]։ Գյուղում մշտապես բնակվել հայեր[5][6]։ Ստորև ներկայացված է Խդրանց գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 27 191 331 266 216 105 98 79 67 68[7] 48[1]
Եկեղեցի Խդրանց գյուղում

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և մեղվաբուծությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 624
  5. 5,0 5,1 5,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 715
  6. 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները