Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 17, 2012 թ.
- Հայոց Ցեղասպանության ընթացքում թուրք ոճրագործների կողմից սպանվեց ավելի քան 1.500.000 խաղաղ հայ բնակչություն:
- Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչել է Ուրուգվայը:
- 1915 թ-ի ապրիլի 24-ին Կ. Պոլսում ձերբակալվեցին և հետագայում դաժանորեն սպանվեցին այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։
- 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Հետագայում բոլորն էլ սպանվեցին թուրք ոճրագործների կողմից:
- 1915 թ-ի ապրիլի 19 — մայիսի 17 Վանի հայությունը դիմեց ինքնապաշտպանության, որն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով:
- 1974 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվարկներով Արևմտյան Հայաստանի 913 պատմական հայկական հուշարձաններից 464-ը ավերվել են հիմնահատակ, 252-ը ավերակների մեջ են, իսկ 197-ը կարիք ունի շտապ վերանորոգման:
- Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների` երիտթուրքեր պարագլուխների մահվան դատավճիռներն ի կատար ածեցին հայերը «Նեմեսիս գործողության» շրջանակներում: