Կաղապար:ԸԻ/Շաբաթ 30, 2022 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Սիդնի Մաքլաֆլինը (նկարում) դարձել է աշխարհի չեմպիոն 400 մ արգելավազքում և մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ սահմանել համաշխարհային ռեկորդ։
- հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:
- հուլիսին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը կանգնեցնելու գաղափարին։
- հուլիսի 8-ին նախընտրական արշավի ժամանակ ելույթ ունենալուց սպանել են Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեին:
- հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել, սակայն կշարունակի պաշտոնավարել մինչև Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։
- հուլիսի 3-ին Իտալիայի հյուսիս-արևելքում Մարմոլադա լեռան սառցադաշտի փլուզման հետևանքով յոթ մարդ զոհվել է, ութ տուժած ծանր վիճակում հոսպիտալացվել է, իսկ առնվազն 13-ը անհետ կորել են ձնահյուսի տակ։