Կաղապար:ԸԻ/Շաբաթ 32, 2016 թ.
- ԱՄՆ Տեխաս նահանգի Լոկհարտ քաղաքում զբոսաշրջային օդապարիկի հետ կատարված դժբախտ պատահարի արդյունքում զոհվեց 16 մարդ:
- Եթովպիայում ցույցերի ժամանակ, որոնք ուղղված էին երկրում մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիայի դեմ, զոհվեց ամենաքիչը 90 մարդ:
- Պակիստանի Կվետտա քաղաքի հիվանդանոցում մահապարտ ահաբեկիչը պայթեցրեց իրեն, ինչի արդյունքում զոհ գնաց ավելի քան 70 մարդ:
- Էռլա փոթորիկը, որը մեծ վնասներ հասցրեց Մեքսիկայի ափամերձ հատվածին, խլեց 52 մարդու կյանք:
- Մակեդոնիայի հյուսիսարևմտյան մասում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում զոհվեց 20 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: