Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 25, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ամիրայության տարածքը 750 թվականին
Ամիրայության տարածքը 750 թվականին

Տփղիսի ամիրայություն (արաբ․՝ إمارة تفليس‎‎՝ «իմառաթ Թիֆլիս», վրաց.՝ თბილისის საამირო` Թբիլիսի սաամիրո), վարչաքաղաքական ինքնուրույն միավոր Արաբական խալիֆայության կազմում։ Մտնում էր Արմինիա կուսակալության մեջ` 736-885 թվականներին։ 885-1122 թվականներին պահպանել է ինքնուրույնությունը, սակայն ընդունել Հայ Բագրատունիների և Վրաց Բագրատիոնիների գերիշխանությունը։

Տփղիսի ամիրայությունը գոյատևել է շուրջ 4 դար՝ 736-1122 թվականները։ Սկզբնական շրջանում նրա հսկողության տակ են եղել ժամանակակից Վրաստանի կենտրոնական և արևելյան շրջանները, Աղվանքի արևմուտքը, ինչպես նաև Մեծ Հայքի նահանգներից Տայքը, Գուգարքը և Ուտիքը։

9-րդ դարում ստեղծվում է Տայքի կյուրոպաղատությունը, ապա նաև անջատվում են այլ հայկական գավառներ։ Անկախ իշխանություններ են ստեղծվում նաև Քարթլիում, Կախեթի մարզում, Հերեթում։ Ամիրայի իշխանությունը դառնում է ձևական, երբ 885 թվականին հիմնադրվում է Բագրատունիների թագավորությունը։ շարունակել...