Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 13, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Միրանդա արբանյակի «Վոյաջեր-2» կայանից կատարված լուսանկար
Միրանդա արբանյակի «Վոյաջեր-2» կայանից կատարված լուսանկար

Միրանդա (Ուրան V), Ուրանի հինգ մեծ արբանյակներից մոլորակին ամենամոտ ու ամենափոքր արբանյակն է։ Հայտնաբերվել է Ջերարդ Կոյպերի կողմից 1948 թվականի փետրվարի 16-ին, ՄակԴոնալդի աստղադիտարանում։ Անվանվել է Վիլյամ Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոսուհու անունով, արբանյակի այլընտրանքային անվանումն է Ուրան V։

Մինչ այժմ Միրանդայի միակ լուսանկարները ստացվել են Վոյաջեր-2 կայանի միջոցով, նրա Ուրանի մոտով անցման ընթացքում 1986 թվականի հունվարին։ Անցման ժամանակ արբանյակի միայն հարավային կիսագունդն էր ուղղված դեպի Արեգակը, և հետևաբար հնարավոր է եղել լուսանկարել միայն արբանյակի այս մասը։ Քանի որ միջմոլորակային կայանը իր անցման ժամանակ ամենամոտը անցել է Միրանդային, այս արբանյակը առավել մանրամասն է լուսանկարված։

Միրանդայի պտույտի առանցքը, ինչպես և բոլոր Ուրանի խոշոր արբանյակների մոտ, ընկած է մոլորակի պտույտի հարթությանը շատ մոտ, ինչը հանգեցնում է շատ յուրօրինակ սեզոնային ցիկլերի շարունակել...