Կամիլա Ալվես
Կամիլա Ալվես | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա և ԱՄՆ |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Մասնագիտություն | մոդել, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և նորաձևության դիզայներ |
Ամուսին | Մեթյու Մակքոնահի |
Երեխաներ | Livingston Alves McConaughey? և Levi McConaughey? |
Camila Alves Վիքիպահեստում |
Կամիլա Ալվես (պորտ.՝ Camila Alves. հունվարի 28, 1982[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[2]), բրազիլացի մոդել, դերասանուհի, դիզայներ։ 2001 թվականից ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում՝ Նյու Յորք քաղաքում[3]։
Կամիլան նկարահանվել է այնպիսի բրենդների գովազդերում, ինչպիսիք են Levi's-ը, Giorgio Armani-ն, Triumph-ը, Escada-ն, մասնակցել է Valentino-ի, Kaufman Franco-ի, Paco Rabanne-ի, Hugo Boss-ի կազմակերպած ցուցադրություններին։ Բացի այդ, հանդես է եկել որպես Billabong-ի, Chopard-ի, Christian Dior-ի, Datelli-ի, Harley-Davidson-ի, Levi's-ի, Mango-ի, Neiman Marcus-ի, Pinko-ի, Shell-ի, Target-ի և հանրահայտ այլ ֆիրմաների գովազդային դեմքը։
2008 թվականին ներկայացրել է Muxo ապրանքանիշի պայուսակների իր սեփական գիծը։
2013 թվականի ապրիլին պայմանագիր է կնքել հագուստի Macy's I.N.C. International Concepts գծի գովազդային դեմքի դերում հանդես գալու համար։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունիսի 9-ին ամուսնացել է դերասան Մեթյու Մըքքոնահի հետ[4] (նախքան հարսանիքը 5 տարի հանդիպել էին, շփվել)[5][6]։ Ամուսնական զույգը երեք երեխա ունի. տղան՝ Լևի Ալվես-Մըքքոնահին (ծնվ. 07.07.2008)[7], դուստրը՝ Վիդա Ալվես-Մըքքոնահին (ծնվ. 03.01.2010)[8] և մյուս տղան՝ Լիվինգստոն Ալվես-Մըքքոնահին (ծնվ. 28.12.2012)[9]:
Մարդասիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Ալվեսն ամուսնու հետ հիմնել է Just Keep Livin' հիմնադրամը[10][11], որը 2019 թվականից համագործակցում է նորաձևության Veronica Beard բրենդի հետ[12]։
COVID-19-ի համավարակի ժամանակ՝ 2020 թվականի մայիսին, ամուսնական զույգը 100 հազարից ավելի բժշկական դիմակ է անվճար բաշխել Տեխասի բուժհիմնարկներին[13]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2002 | Արկածներ Ալյասկայում | Շատախոս կին | Չհայտարարագրված |
2009 | The Abused | Ֆլավիա | Կարճամետրաժ |
As Maltratadas | Ֆլավիա | Կարճամետրաժ | |
2010 | The Confidant | Յուրի | |
2011 | Անտեսանելի կինը | Լուիզա | Հեռուստասերիալ, 1 դրվագ |
Macho Man | Մոդել | Հեռուստասերիալ, 2 դրվագ | |
Choke |
Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Վերնագիրը | Արտիստը |
---|---|---|
2002 | Misunderstood | Բոն Ջովի[14] |
2006 | Pullin' Me Back" | Chingy |
2007 | Because of You | Ne-Yo |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Camila Alves - Fashion Model». Fashion model directory.
- ↑ «Camila Alves». FashionModelDirectory.com.
- ↑ Leonard, Elizabeth (2012 թ․ հունիսի 10). «Matthew McConaughey, Camila Alves Wedding». People. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Macaluso, Beth Anne (2012 թ․ հունիսի 10). «Matthew McConaughey Marries Camila Alves!». Us Weekly.
- ↑ «Matthew McConaughey, Camila Alves Wedding». People.com. 2012 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Matthew McConaughey and Camila Alves welcome son Levi». People.com. 2008 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Matthew McConaughey, Camila Alves Welcome Daughter Vida». People.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Matthew and Camila McConaughey Welcome Son Livingston». People. 2012 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Matthew McConaughey: My Charity Work With Wife Camila Is 'Thriving'». Us Weekly (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «The Many Facets of Camila Alves». Austin Woman Magazine (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Camila Alves McConaughey Talks Charitable Partnership With Veronica Beard». The Hollywood Reporter (անգլերեն). 2019 թ․ մայիսի 8. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Asmelash, Leah. «Matthew McConaughey and Camila Alves are delivering face masks to hospitals in rural Texas». CNN. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Pump Rules' Tom Sandoval and Camila Alves Starred in a Bon Jovi Music Video». US Weekly. 2018 թ․ մայիսի 11.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Камила Алвес (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Ալվես» հոդվածին։ |
|