Կայուն զարգացման նպատակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայուն զարգացման նպատակներ
Plan Խմբագրել Wikidata
ՍտեղծումՀունիս 2012 Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաԿայուն զարգացում, international development Խմբագրել Wikidata
ՆախորդMillennium Development Goal

Կայուն զարգացման նպատակներ Խմբագրել Wikidata

Ստեղծել էՄիավորված ազգերի կազմակերպություն Խմբագրել Wikidata
ԼեզուModern Standard Arabic, դասական չինարեն, բրիտանական անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, թուրքերեն Խմբագրել Wikidata
Սկսած2015 Խմբագրել Wikidata
Ավարտված2030 Խմբագրել Wikidata
ՍպասարկողՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր Խմբագրել Wikidata
Նպատակն էՇրջակա միջավայրի կայունություն Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքsdgs.un.org Խմբագրել Wikidata
Քանակ17 Խմբագրել Wikidata

Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ-եր) կազմված են ապագային վերաբերող թիրախներից միջազգային զարգացում։ Դրանք ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից և առաջ են մղվում որպես Գլոբալ նպատակներ կայուն զարգացման համար։ Դրանք փոխարինել են Հազարամյակի զարգացման նպատակներին, որոնց ժամկետը լրացել է 2015 թվականի վերջին։ ԿԶՆ-երը (SDGs) իրականացվելու են 2015 թվականից մինչև 2030 թվականը։ Կա 17 նպատակ և 169 յուրահատուկ թիրախ այդ նպատակների համար[1]։

Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ), «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակ, որոնք ընդունվեցին աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ և պաշտոնապես ուժի մեջ մտան 2016 թվականի հունվարի 1-ից։ Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ ոչ ոք չանտեսվի[2]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ-ի օգոստոսին 193 երկիր համաձայնության եկան հետևյալ 17 նպատակների շուրջ[3]՝:

Նպատակ 1. Ոչ աղքատությանը - Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր դրսևորումներով ու ձևերով;
Նպատակ 2. Ոչ սովին - Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը;
Նպատակ 3. Առողջություն և բարեկեցություն - Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից;
Նպատակ 4. Որակյալ կրթություն - Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ;
Նպատակ 5. Գենդերային հավասարություն- Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց և աղջիկներին;
Նպատակ 6. Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ - Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար;
Նպատակ 7. Մատչելի և մաքուր էներգիա- Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն;
Նպատակ 8. Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ - Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար;
Նպատակ 9. Արդյունաբերություն, նորարություն և ենթակառուցվածք - Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ներառական և կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը;
Նպատակ 10. Կրճատված անհավասարություն - Կրճատել անհավասարությունը երկրներում և դրանց միջև;
Նպատակ 11. Կայուն քաղաքներ և համայնքներ - Քաղաքները և մարդկային բնակավայրերը դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն;
Նպատակ 12. Պատասխանատու սպառում և արտադրություն - Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ;
Նպատակ 13. Գործողություն՝ ի նպաստ կլիմայի - Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ;
Նպատակ 14. Կյանքը ջրի տակ - Ապահովել օվկիանոսների, ծովերի և ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումըէ հանուն կայուն զարգացման;
Նպատակ 15. Կյանքը ցամաքում - Պահպանել, վերականգնել և խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը;
Նպատակ 16. Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ - Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ;
Նպատակ 17. Համագործացություն՝ նպատակների համար - Ուժեղացնել կայուն զարգացման իրագործման միջոցները և ակտիվացնել գլոբալ գործընկերությունը հանուն այս նպատակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Home .:. Sustainable Development Knowledge Platform». sustainabledevelopment.un.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. Կայուն զարգացման նպատակներ - Միավորված ազգերի կազմակերպությունը Հայաստանում
  3. «The Global Goals For Sustainable Development». Global Goals. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.