Կարապետ Ոսկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Ոսկյան
արմտ. հայ.՝ Կարապետ Ոսկեան
Ծնվել էապրիլի 14, 1869(1869-04-14)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել էհունիսի 11, 1901(1901-06-11)[1] (32 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս[1]
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն

Կարապետ Արիստակեսի Ոսկյան, (ապրիլի 14, 1869(1869-04-14), Կոստանդնուպոլիս[1] - հունիսի 11, 1901(1901-06-11)[1], Կոստանդնուպոլիս[1]), հայ բանաստեղծ, արձակագիր։

1885-ից նորավեպերով, ապա բանաստեղծություններով հանդես է եկել պարբերական մամուլում («Արևելք», «Բուրաստան մանկանց», «Մասիս», «Բյուրակն»)։ Ոսկյանի նորավեպերն արտահայտում են 1880-ականների ռեալիստական շարժման սկզբունքներն ու գաղափարները։ Առավել կարևոր գրակ անպատմական արժեք ունեն նրա բանաստեղծությունները, որոնք հիմնականում սիրո և բնության երգեր են՝ համակված վերահաս մահվան զգացողությամբ (Ոսկյանը մահացել է թոքախտից)։ Արևմտահայ քնարերգության մեջ Ոսկյանը արմատավորել է ռեալիզմի մի շարք տարրեր։ Նրա միակ ժողովածուն՝ «Սրտի ժամեր»-ը, լույս է տեսել 1911-ին, Սիպիլի առաջաբանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 634.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 634