Կարգին սերիալ
Կարգին սերիալ | |
---|---|
Տեսակ | հեռուստահաղորդում |
Ժանր | սիթքոմ, կոմեդիա |
Ռեժիսոր | Արման Մարության |
Գլխավոր դերերում | Հայկ Մարության Մկրտիչ Արզումանյան Արեգ Գալոյան |
Արտադրող երկիր | Հայաստան |
Լեզու(ներ) | հայերեն |
Սեզոնների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 145 |
Ստեղծում | |
Տևողություն | 25 րոպե |
Արտադրող ընկերություն(ներ) | Կարգին Ստուդիա, Sahakyants Animation Studio |
Հեռարձակում | |
Ալիք | Արմենիա TV, Արմենիա Պրեմիում, Արմենիա Քոմեդի |
Պատկերի ձևաչափ | 16:9 HDTV |
Սկզբնական եթեր | հոկտեմբերի 12, 2010[1] – հունիսի 16, 2013[2] |
Տարեգրություն | |
Նախորդ | Կարգին հաղորդում |
Հաջորդ | Կարգին սքեթչ շոու |
«Կարգին սերիալ», հայկական սիթքոմ։ Ցուցադրվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հունիսը։ Այն պատմում է Կարագյոզյանների ընտանիքի մասին։ Այն ստեղծվել է ամերիկյան «Երկու և կես մարդ» (անգլ.՝ Two and a Half Men) սիթքոմի հիման վրա, հարմարեցված հայկական իրականությանը[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիթքոմը պատմում է Նոր Արեշում բնակվող Վարդան Կարագյոզյանի մասին, որի տուն է տեղափոխվել իր կրտսեր եղբայրը ՝ Արկադին, երբ վերջինիս տանից վտարեց իր կին Նոնան։ Ընթացքում իրենց այցելում է, և հետագայում իրենց հետ ապրում Արկադիի զավակ Արամիկը, Վարդանի տունը այցելում իրենց մայր Սեդան և տունը մաքրում հավաքարար Ջեմման։
Երրորդ եթերաշրջանում Արկադին որոշում է մարքսիստական կուսակցություն բացել, այդ տարվա ընտրություններում հաղթելու և գումար աշխատելու համար։ Սակայն վերջում հաղթում է իրենց հարևան պատգամավոր Կարլեն Կարլենիչը, լինելով այլ կուսակցության անդամ։
Չորրորդ սեզոնում Վարդանը ձեռք է բերում իրեն մշտական ընկերուհի Մոնիկային, որի հետ նա ցանկանում է ամուսնանալ։ Վերջինիս տանը գտնվելու ժամանակահատվածում նա պարբերաբար խոշտանգում է Արկադիին և դավեր հյուսում իր դեմ, պարբերաբար դավաճանելով Վարդանին իր սիրեկանի հետ։ Սակայն վերջում նա բացահայտվում է Սեդայի և Արկադիի կողմից, ու հանկարծ պարզվում է նրա հղիության փաստը։
Հինգերորդ եթերաշրջանը սկսվում է Արկադիի բանտից ազատմամբ, որտեղ նա հեղինակություն էր ձեռք բերել շենգավիթցի «Նակազատ»–ի կյանքը փրկելուց հետո։ 16 սերիա նա ապրում է Գեորգի Միրզոյանի հետ Վարդանի տանը, ապա Վարդանը վերադառնում է ԱՄՆ–ից և վերագնում բնակարանը իր կազինոյի միջոցով։
Վեցերորդ սեզոնում Վարդանը գնում է իրենց տան մոտ գտնվող ռեստորանը և ընդունում Արկադիին այնտեղ աշխատանքի 0 դրամ աշխատավարձով։ Ընթացքում այդտեղ նաև ընդունվում է Էմանուելան, որին սիրահարվում է Արկադին։ Հետագայում պարզվում է որ նա մեծահարուստ Աշոտ Տեր–Աբրահամյանի դուստրն է։ Վերջում Արկադին ստանում է 2 միլիոն դոլլար ժառանգություն և ամուսնանում է Էմանուելայի հետ։
Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեզոն | Էպիզոդներ | Թողարկումներ | |||
---|---|---|---|---|---|
Առաջին թողարկում | Վերջին թողարկում | ||||
1 | 32 | Հոկտեմբերի 12, 2010 | Դեկտեմբերի 30, 2010 | ||
2 | 26 | Մարտի 15, 2011 | Հուլիսի 7, 2011 | ||
3 | 9 | Դեկտեմբերի 21, 2011 | Հունվարի 24, 2012 | ||
4 | 30 | Մարտի 14, 2012 | Հունիսի 10, 2012 | ||
5 | 24 | Հոկտեմբերի 14, 2012 | Հունվարի 5, 2013 | ||
6 | 24 | Մարտի 17, 2013 | Հունիսի 16, 2013 |
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն | Դերակատար(ներ) | Նկարագրություն | Եթերաշրջաններ |
---|---|---|---|
Վարդան Կարագյոզյան | Հայկ Մարության | Զբաղվում է դաշնամուրով երգերի տակ անշարժ գույքի վաճառքով և բրոքերությամբ։
Նա ամուրի է, կնամոլ է և հաճախ հավակնություններ ունի կանանց հետ սեռական կապերով զբաղվածության։ |
1 – 6 |
Արկադի Կարագյոզյան | Մկրտիչ Արզումանյան | Վարդանի կրտսեր եղբայրն է։ Աշխատում է որպես ցածր վարձատրվող բուժեղբայր, միշտ ենթարկվում է ծաղրանքի
իր եղբոր կողմից։ Տասը տարի ամուսնացած լինելով Նոնայի հետ, բաժանվել է և տեղափոխվել է եղբոր բնակավայր։ Ի տարբերություն Վարդանի բավականին կրթված և ինտելիգենտ անձնավորություն է։ |
1 – 6 |
Սեդա Կարագյոզյան | Արշալույս Ավետիսյան | Վարդանի և Արկադիի մայրը։ Մասնագիտությամբ նոտար է, որը իր կյանքի ընթացքում 4 անգամ ամուսնացել է։ | 1 – 6 |
Արամիկ (Արամայիս) Կարագյոզյան | Արեգ Գալոյան | Արկադիի անդրանիկ որդին։ | 1 – 6 |
Ջեմմա Լոշիկյան | Ժենյա Մկրտումյան | Հավաքարար, որը աշխատում է Վարդանի առանձնատանը։
Նախկինում ունեցել է քրեական անցյալ և հայտնի է եղել «կործանիչ» մականունով։ |
1 – 6 |
Նոնա | Անժելա Սարգսյան | Արկադիի նախկին կինը։ | 1 – 2 |
Սոֆա | Հասմիկ Ղարիբյան | Վարդանի հարևանը։
Վերջինիս հետ մի ժամանակ ունեցել էր սեռական կապ, ինչի արդյունքում նա հաճախ էր սիրահետում Վարդանին։ |
1 – 5 |
Հալալ և Զուլալ | Անդրանիկ Հարությունյան | Վարդանի ընկերները։
Իրար հետ ժամանակին նույնպես ձեռք են բերել հեղինակություն իրենց թաղերում, ապա հետագայում սկսել են գովազդի արտադրությամբ զբաղվել։ |
1, 4 – 6 |
Կարլեն Կարլենիչ | Մկրտիչ Արզումանյան | Վարդանի հարևանը։
Պատգամավոր է, միշտ շփվում է Կարագյոզյանների հետ իր պատշգամբից։ Նա միակ կերպարն է, որը չի երևում հեռուստադիտողին։ |
2 – 6 |
Շահեն Լիպարիտովիչ | Կարեն Միրիջանյան | Սեդայի նոր ընկերը։
Մասնագիտությամբ հոգեբան է, որը վերջում բացահայտվել էր Գեորգի Միրզոյանի կողմից։ |
1 – 5 |
Գեորգի Միրզոյան | Հովհաննես Ազոյան | Վարդանի տան նոր գնորդը։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր և հոգեբան է, որը իր հետազոտումները կատարում է Պոլ Էքմանի աշխատությունների վրա։ |
5 |
Մոնիկա Կիրակոսյան | Ռիփի | Վարդանի ընկերուհին։
Նա պատրաստվում էր ամուսնանալ Վարդանի հետ իր ունեցվածքի համար, զուգահեռ ունենալով սիրեկան։ Վերջում նա բացահայտվում է ընտանիքի կողմից, սակայն Վարդանից հղիանում է և պարգևում զավակ։ |
4 – 5 |
Էմանուելա Ենոքյան (Եվա Տեր–Աբրահամյան) | Աննա Բաբայան | Արկադիի նոր կինը։
Սկզբում նա ընդունվել էր ռեստորան որպես մատուցողուհի, սակայն հետո պարզվեց որ նա մեծահարուստ Աշոտ Տեր–Աբրահամյանի դուստրն է։ |
6 |