Կենդանիների կրոնական վարքագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանական հավատք (անգլ.՝ Animal faith), կենդանիների մոտ նախակրոնական հավատալիքների գոյությունը հիմնավորող կենդանիների վարքագիծը ուսումնասիրող գիտություն։ Չկա որևէ ապացույց այն բանի, որ ոչ մարդակերպ կենդանիները հավատում են աստծուն կամ աստվածների, աղոթում են, պաշտում են, ունեն մետաֆիզիկայի մասին որևէ պատկերացումներ, ստեղծում են կրոնական նշանակություն ունեցող իրեր կամ դրսևորում են մարդկային կրոններին բնորոշ այլ հատկություններ։ Կենդանիների մոտ կրոնի գոյության հարցը կախված է կրոն հասկացության բովանդակության սահմանումից։ Այդպիսով, եթե կրոն հասկացությունը լիցքավորել «ոչ մարդկենտրոն, ոչ մարդակերպ, ոչ թեիստական և ոչ լոգոցենտրիկ միջտեսակային նախատիպային կրոն» բովանդակությամբ[1][2], ապա կարելի է շիմպանզեների, փղերի, դելֆինների և մի շարք այլ կենդանիների արարողական վարքագիծը դիտարկել որպես կենդանական հավատքի դրսևորումներ։

Ժամանակակից կենդանիների նախակրոնական հավատալիքների հետազոտությունը կապված է ժամանակակից մարդկանց և մարդկանց ոչ վաղուցվա նախնիների կրոնների հետազոտության հետ։

Մարդակերպ կապիկների կրոնական վարքագիծը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաբան և կենսաբան Օլիվեր Պուտցը նշում է, քանի որ շիմպանզեները հասու են բարոյականությանը, քրիստոնյաները կարող են ընկալել նրանց որպես Աստծո կերպարանք[3]։ Բացի այդ, ամերիկացի աստվածաբան և կրոնի փիլիսոփա Նենսի Ռ. Հաուելը ենթադրում է, որ «շիմպանզեները և բոնոբոները կարող են ունենալ մշակույթի և հոգևորության այնպիսի նախատիպեր, ինչպիսիք են փոխկապակցվածությունը և սոցիալականությունը», ինչպես նաև սիմվոլների ընդունակության աստիճան[4]։ Պրիմատագետ Ջեյն Գուդոլը գնում է ավելի հեռու, նշելով, որ որոշ շիմպանզեները կարող են նույնիսկ «պարել» հորդառատ անձրևի սկզբում կամ ջրվեժ հանդիպելիս[5]։ Այնուամենայնիվ, աստվածաբան Քրիսթոֆեր Լ. Ֆիշերը կարծում է, որ Գուդոլը մարդակերպում է շիմպանզեներին։ Չնայած Ֆիշերը ընդունում է, որ շիմպանզեները հասու են եռանդուն հույզերի, նա պնդում է, որ նրանք չենք կարող ունենալ հոգևորությունը, քանի որ «առանց լեզվի չկա իմաստ»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harrod JB. (2014). "The Case for Chimpanzee Religion" Journal for the Study of Religion, Nature and Culture (8.1)
  2. Harrod, JB. (2011). «A Trans-Species Definition of Religion». Journal for the Study of Religion, Nature and Culture. 5 (3): 327–353. doi:10.1558/jsrnc.v5i3.327.
  3. Putz O (2009). "Social Apes in God's Image: Moral Apes, Human Uniqueness, and the Image of God" Journal of Religion and Science, August
  4. Harrod JB. (2014). "The Case for Chimpanzee Religion" Journal for the Study of Religion, Nature and Culture (8.1)
  5. Goodall J () "Primate spirituality" The Encyclopaedia of Religion and Nature. edited by B. Taylor. Thoemmes Continuum, New York. Pp. 1303-1306
  6. Fisher CL (2005). "Animals, Humans and X-Men: Human Uniqueness and the Meaning of Personhood" Theology and Science Volume 3 Issue 3 pp.291-314