Կերգելյան սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերգելյան սարահարթ
ՏեսակՀրաբխային սարահարթ և օվկիանոսային սարահարթ
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ
Կերգելյան սարահարթում են գտնվում Կերգելեն կղզիները
Սարահարթի գտնվելու վայրը. նշված է կղզի

Կերգելյան սարահարթ, աշխարհի ստորջրյա խոշոր սարահարթերից մեկը, ունի հրաբխային ծագում, գտնվում է Հնդկական օվկիանոսի հարավում՝ մասամբ Հարավային օվկիանոսում։ Գտնվում է Ավստրալիայից մոտ 3 հազար կմ հարավ-արևմուտք, ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է մոտ 2,2 հազար կմ։ Խորությունները կազմում են 1-ից 4 հազար մետր[1]։

Սարահարթը ձևավորվել է 120 մլն տարի առաջ Գոնդվանայի տրոհման հետևանքով՝ 25 միլիոն տարի տևած մի շարք հզոր մագմատիկ ժայթքումների արդյունքում[2]։

Երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ 40 մլն տարի առաջ սարահարթը ցամաք է եղել, կամ շատ փոքր խորության վրա է գտնվել։ Վերին կավիճի նստվածքներում հայտնաբերված փայտի և ածուխի մնացորդները վկայում են, որ սարահարթը կարող էր ծածկված լինել անտառով[1][3]։ Սարահարթի նստվածքային լեռնային ապարները նման են ավստրալիական և հնդկական նմուշներին, ինչը ցույց է տալիս, որ նրանք ժամանակին միասնական են եղել։

Օվկիանոսի մակերևույթից վեր խոյացող հրաբուխների գագաթները ձևավորում են Կերգելյան կղզեխումբը, Հերդ կղզին և Մակդոնալդ կղզիները։ Վերջին երկուսը գտնվում են Բիգ Բեն լեռնաշղթայի վրա, որտեղ ժամանակ առ ժամանակ ակտիվանում է հրաբուխը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Kerguelen Plateau» (անգլերեն). Geoscience Australia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. «Возраст Кергеленского плато». VIVOS VOCO: Новости науки в журнале "Природа" - № 4. 2003. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Mohr, Barbara A.R.; Veronika Wähnert, and David Lazarus «Mid-Cretaceous paleobotany and palynology of the central Kerguelen Plateau, southern Indian Ocean (ODP Leg 183, Site 1138)». In Frey, F.A., Coffin, M.F., Wallace, P.J., and Quilty, P.G. (Eds.), Proc. ODP, Sci. Results, 183 Sept 2002 «Mid-Cretaceous Paleobotany and Palynology of the Central Kerguelen Plateau, Southern Indian Ocean». www-odp.tamu.edu. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]