Jump to content

Կովկասյան հանքային ջրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կովկասյան հանքային ջրեր
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1802 թ.
Առաջին հիշատակում1717
Մակերես5300 կմ²
Բնակչություն1 194 859 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Ավտոմոբիլային կոդ26, 126, 07 և 09
Կովկասյան հանքային ջրեր (Ռուսաստան)##
Կովկասյան հանքային ջրեր (Ռուսաստան)

Կովկասյան հանքային ջրեր (ռուս.՝ Кавказские Минеральные Воды, КМВ, Կավկազսկիե միներալնիե վոդի, ԿՄՎ), բալնեոլոգիական առողջարանների շրջան, գտնվում է Ստավրոպոլյան բարձրության և Մեծ Կովկասի հյուսիսային լանջերի միացման սահմաններում։ Հարուստ է բազմատեսակ և առատ հանքային աղբյուրներով։ Գլխավոր առողջարաններն են՝ Պյատիգորսկը, Կիսլովոդսկը, Եսենտուկին, Ժելեզնովոդսկը։ Կովկասյան հանքային ջրերի շրջանն ամբողջությամբ բնորոշվում է չափավոր լեռնատափաստանային կլիմայով, օդի միջին ջերմաստիճանը՝ 7, 8 °C-ից մինչև 8, 6 °C, տարեկան տեղումները՝ մոտ 600 մմ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 635