Կոտմանի լեռներ, Կոզման, Կոզմանա լեռ, Կոզմանաի լեռներ, Կոտման, Կոտմանի լեռնաշղթա, լեռներ ՀայաստանիՏավուշի և Լոռու մարզերի սահմանագլխին, Գուգարաց լեռների հյուսիսային շարունակությունը, ճուղվում են Կողբ գետի զուգահեռ։ Ամենաբարձր գագաթը Սալերք լեռն է՝ 1268 մ, երկարությունը 14 կմ։ Լանջերի թեքություններին անհամաչափ են և թույլ մասնատված։ Արևմտյան լանջերը գառիթափ են, արևելյանը քիչ թեք։ Լեռների լանջին գտնվող Արճիչ գյուղի մոտերքում գտնվել են երկաթահանք և երկաթաքարը հալելու հին բովեր[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 14 — 150 էջ։