ՀՀ ԳԱԱ մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ ԳԱԱ մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոն, կազմակերպվել է 1993 թվականին։ Հիմնական խնդիրն է գիտաարտադրական նշանակություն ունեցող մանրէային շտամների ստացումը և երկարատև պահպանումը։ Ստեղծվել է ՀՀ-ում մեկուսացված, դասակարգված և ուսումնասիրված ոչ հիվանդածին մանրէների ազգային հավաքածու, որը Ներառում է ՀՀ ընդհանուր և կիրառական մանրէաբանության բնագավառի հիմնական ներուժը։ Կենտրոնում պահպանվում են 14 000 բակտերիաների, սնկերի, շաքարա- և ճառագայթասնկերի գիտաարտադրական կարևոր մանրէային շտամներ, որոնք օգտագործվում են կերային և սննդային մթերքների, կենսաբանորեն ակտիվ նյութերի և վնասատուների դեմ պայքարի արդյունավետ պատրաստուկների արտադրության մեջ, ունեն կարևոր կենսատեխնոլոգիական ներուժ և գործնական, նշանակություն մանրէաբանական տրանսֆորմացիայի համար։ Ստեղծվել է տվյալների բանկ, հրատարակվել է «Մանրէների կուլտուրաների քարտարանը» (1996)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։