ՀՀ բնակչության ազգային կազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ-ն ազգային կազմով ամենամիատարրն էր ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ 1979 թվականին հայերի տեսակարար կշիռը կազմել է 89,7 %, 1989 թվականին՝ 93,3 %։ Առավել մեծաքանակ ազգ փոքրամասնություններից էին ադրբեջանցիները (2,6 %), ռուսները (1,5 %), եզդիները (1 %)։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ հայերը կազմել են ՀՀ բնակչության 97,9 % ը, եզդիները՝ 1,3 %-ը, ռուսները՝ 0,4 %-ը, այլ ազգերի ներկայացուցիչները՝ 0,4 %-ը։