ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վազգեն Սարգսյան մեդալ, Հայաստանի գերատեսչական պարգև։ Մեդալի Կանոնադրությունը գործում է 2002 թ. սեպտեմբերի 12-ից (ՀՀ ՊՆ 12.09.2002թ. N 757 հրաման)։

Մեդալով պարգևատրվողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած Հայաստանի զինված ուժերի սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։ Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը շնորհվում է Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով։ Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական։ Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում[1]։

Պարգևատրման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային զորամիավորումների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները։ Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՀՀ ՊՆ հանձնաժողովին։

Կրելու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Վազգեն Սարգսյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Գարեգին Նժդեհ» մեդալից անմիջապես հետո[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  2. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]