Համակցված տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համակցված տպագրություն, հրատարակչության մասերի տպագրումը 2 տարբեր եղանակներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեքստը տպագրվում է, օրինակ օֆսեթ կամ խոր տպագրության, իսկ պատկերազարդումը՝ բարձր տպագրության եղանակով։ Համակցված տպագրության են դիմում հիմնականում այն դեպքում, երբ տպագրության մի եղանակը լիովին չի ապահովում՝ մասնավորապես գունավոր պատկերների վերարտադրության պահանջված ճշգրտությունն ու որակը։

Համակցված տպագրության եղանակով են տպագրվել «ՀՍՀ»-ի հատորները. տեքստը՝ «Հակոբ Մեղապարտ տպագրատանը», գունավոր ներդիրները՝ Մոսկվայում, քարտեզները՝ Մինսկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։